Երևանի քաղաքապետարանը պաշտոնապես դիմել է Ասիական զարգացման բանկին ՝ 1,2 մլն դոլարի տեխնիկական աջակցություն ստանալու համար: Այդ ֆինանսավորումը թույլ կտա պատրաստել հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագիր։
Ինչպես քաղաքապետարանի նիստի ժամանակ նշել են պաշտոնյաները, աշխատանքներն ընթանում են հասարակական տրանսպորտի երկրորդ փուլի շրջանակներում, որի ընթացքում մայրաքաղաքը պետք է ունենա ավելի «կանաչ», էկոլոգիապես մաքուր տրանսպորտային համակարգ: Հնարավոր է ՝ ծրագրի ամբողջական նախապատրաստման համար ներգրավվեն նաև այլ դոնորներ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանի քաղաքապետարանն այս տարի նախատեսում է ձեռք բերել 200 ավտոբուս (8,5 մետր երկարությամբ) և 250 էլեկտրական ավտոբուս (18 մետր երկարությամբ):