Չինաստանում սպառողական գների ինդեքսը հունվար-օգոստոսին տարեկան կտրվածքով աճել է 0.6%-ով

Այս մասին հայտնում է Պետական ​​վիճակագրական ծառայությունը:

Պարենային ապրանքների գները հաշվետու ժամանակահատվածում աճել են 2.8%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.2%-ով: Սպառողական ապրանքները թանկացել են միջինը 0.7%-ով, ծառայությունները՝ 0.5%-ով:

Օգոստոսին հուլիսի համեմատ սպառողական գներն աճել են 0.4%-ով:

2023-ին Չինաստանում գնաճը մնացել է զրոյի մոտ: Այդ ընթացքում ՉԺՀ-ի պետական ​​վիճակագրական ծառայությունը մի քանի անգամ գնանկում է գրանցել:

Կառավարման վիճակագրության համաձայն՝ 2022 թվականին Չինաստանի սպառողական գների ինդեքսը կազմել է 2%: 2023 թվականին գնաճի մակարդակը իջել է մինչև 0.2%՝ անհամեմատ ցածր, քան կառավարության կողմից սահմանված 3% ցուցանիշը:

Չինաստանի կառավարությունն ակնկալում է, որ ընթացիկ տարում գները կաճեն 3%-սով:

ajax-loader