Կապույտ թռչնին փոխարինում է X-ը․ Իլոն Մասկը փոխել է Twitter-ի լոգոտիպն ու դոմեյնը

Twitter սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ  հարթակի տարբերանշանը կապույտ թռչնից փոխվում է  X-ի։ Մասկը նախօրեին հրապարակել էր  Twitter-ի նոր  դիզայնը։

Բացի այդ, գործարարն ակնարկել է Twitter-ի անվան հնարավոր փոփոխման մասին։ «Շուտով մենք հրաժեշտ կտանք Twitter ապրանքանիշին և աստիճանաբար բոլոր թռչուններին»,- գրել է նա։ Բացի այդ ՝փոխվել է նաև սոցցանցի դոմենը՝ x.com-ի։

«X.com-ն այժմ մատնանշում է twitter.com-ը: Այսօր ավելի ուշ կհայտնվի Interim X լոգոտիպը»,- գրել է Մասկը սոցցանցի  իր էջում։

Ամերիկացի միլիարդատերը նաև ներկայացրել է, թե ինչպես է Twitter-ի կենտրոկայանում փոխվել  ընկերության լոգոտիպը։  Կենտրոնակայանի պատին նոր լոգոտիպի լուսանկարը ևս նա հրապարակել է թվիթերյան իր էջում։

Հավելենք, որ Մասկը  Twitter ընկերությունը գնել էր 2022թ-ի հոկտեմբերին 44 մլրդ դոլարով։ Գնումից ի վեր նա շարունակում է տարբեր փոփոխություններ իրականացնել, որոնք մեծամասամբ հարուցում են օգտատերերի դժգոհությունը։

ajax-loader