Քննարկվել է ՀՀ-ում Wizz Air-ի գործունեության ընդլայնումը

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Wizz Air» ընկերության կոմերցիոն եւ գործառնական գլխավոր տնօրեն Մայքլ Դելեհանթի գլխավորած պատվիրակությանը:

Փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ հանդիպմանը Մհեր Գրիգորյանը կարեւորել է ընկերության գործունեությունը Հայաստանում՝ «ընդգծելով դրա նշանակությունը զբոսաշրջության եւ մարդկանց շարժունակության ակտիվացման տեսանկյունից»:

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանում «Wizz Air» ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները՝ ինչպես Երեւանի «Զվարթնոց» միջազգային, այնպես էլ Գյումրի քաղաքի վերանորոգված օդանավակայանների միջոցով»,- ասվում է հաղորդագրությունում:

ajax-loader