Շվեդական Volvo Cars ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է նոր XC70 մոդելը, որը հայտարարվում է որպես բրենդի առաջին երկարաժամկետ էլեկտրական շարժման հնարավորությամբ պլագին-հիբրիդ: Նորույթը սկզբում նախատեսված է Չինաստանի շուկայի համար, սակայն ապագայում այն կարող է հասանելի դառնալ նաև այլ երկրներում։
Volvo XC70 անվանումը հայտնի էր 2000-ականների սկզբից՝ որպես V70 ունիվերսալի ամենագնացի տարբերակ։ Այս մոդելը թողարկվել է մինչև 2016 թվականը, այնուհետև այն փոխարինվել է Volvo V90 Cross Country մոդելով։

Նոր XC70-ը, ըստ արտադրողի հրապարակած առաջին թիզեր-լուսանկարների, կորպուսով հիշեցնում է բրենդի մի քանի այլ մոդելներ՝ միավորելով EX90 էլեկտրամոբիլի և ներքին այրման շարժիչով XC90-ի դիզայն-լուծումները։

Չնայած ընկերությունը հայտարարում է, որ սա իրենց առաջին երկար ուղու հիբրիդն է, Volvo-ն նախկինում արդեն թողարկել է մի շարք plug-in hybrid մոդելներ։
Այնուամենայնիվ, ըստ Volvo-ի, նոր XC70-ը ունակ կլինի անցնել մինչև 200 կմ միայն էլեկտրական շարժմամբ, սակայն սա չափվել է Չինաստանի CLTC թեստային ցիկլով, որը հայտնի է իր չափազանց հարմար պայմաններով։ Իրական պայմաններում ընթացքի շառավիղը կլինի ավելի ցածր։

Նոր XC70-ը հիմնված է Scalable Modular Architecture (SMA) պլատֆորմի վրա, որը, ըստ ընկերության, աջակցում է արագ լիցքավորման ֆունկցիաներին։
Volvo-ն նախատեսում է առաջիկա ամիսներին ներկայացնել նոր մոդելի տեխնիկական բնութագրերն ու այլ մանրամասներ։