Volkswagen-ը 6 ամսում 465 500 էլեկտրաքար է մատակարարել

Volkswagen Group-ը հաղորդել է, որ 2025 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում մատակարարել է  465.500 էլեկտրամեքենա, ինչը կազմում է 47% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընդհանուր առմամբ՝ ավտոկոնցեռնի մատակարարումները հասել են 4.41 միլիոն մեքենայի, ինչը 1.3%-ով գերազանցում է նախորդ տարվա արդյունքները, բայց աճի հիմնական շարժիչը հենց BEV (Battery Electric Vehicle) հատվածն է։

Եվրոպայում արդյունքները ավելի արտահայտիչ են՝ +89% և 347.900 էլեկտրամեքենա առաջին կիսամյակում։
Համեմատության համար նշենք՝ Tesla-ի մատակարարումներն աշխարհում նույն ժամանակահատվածում կրճատվել են 14%-ով՝ հասնելով 384 հազարի։ Dataforce-ի տվյալներով՝ Եվրոպայում Tesla-ն հունվար-մայիս ամիսներին վաճառել է միայն 76.400 մեքենա, մինչդեռ Volkswagen-ը՝ նույն ժամանակահատվածում՝ 122.600 էլեկտրամեքենա է վաճառել։

Մարտին երկու ընկերությունները ցույց են տվել մոտավոր արդյունքներ, սակայն մնացած ամիսներին Volkswagen-ը զգալիորեն առաջ է եղել Tesla-ից: Միայն ապրիլին Volkswagen-ի վաճառքը գրեթե եռակի գերազանցել է ամերիկյան ավտոարտադրողին։

Volkswagen-ի համար սա ոչ միայն իմիջային հաղթանակ է, այլև ազդեցիկ քայլ է ԵՄ խիստ էկոլոգիական նորմերի պահպանման ուղղությամբ։

Ընկերության բարձրաստիճան մենեջերներից մեկը նշել է, որ չնայած էլեկտրամեքենաներից եկամուտներ են ստանում, օպերացիոն շահութաբերությունն աառայժմ ցածր մակարդակում է:

Ավտոկոնցեռնում ակնկալում են բարելավել ցուցանիշները ավելի մատչելի մոդելների՝ ID.2 և Cupra Raval-ի միջոցով, որոնք կհայտնվեն վաճառքում հաջորդ տարի։

ajax-loader