Տիգրանաշենի ոլորաններում բախվել են Toyota-ն և Mercedes-ը

Այսօր՝ փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Մեղր ավտոճանապարհին, Տիգրանաշենի ոլորաններում բախվել են «Mercedes» մակնիշի և «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

ajax-loader