Toyota Motor կոնցեռնը որոշում է ընդունել ԱՄՆ-ում հետ կանչել մոտ 1 մլն ավտոմեքենա անվտանգության բարձիկների խնդիրների պատճառով։ Այդ մասին տեղեկացրել է Kyodo գործակալությունը։
Նշվել է, որ խոսքն առջևի նստարանի ուղեւորի հայտնաբերման համակարգի սարքի խափանվածության մասին է, ինչը կարող է հանգեցնել կարճ միացման։ Արդյունքում՝ անվտանգության բարձիկները բախման ժամանակ չեն բացվի, իսկ դա վտանգավոր է վնասվածքներ ստանալու առումով։ Ընկերությունում չեն մեկնաբանել, թե կան արդյոք տուժողներ այդ խնդրի պատճառով։
Toyota-ն մտադիր է 2020 եւ 2022թթ. արտադրված մի քանի մոդելների (Camry, Corolla, RAV4 քրոսովեր, ինչպես նաեւ Lexus ES եւ RX) մեքենաները հետ կանչել դիագնոստիկայի եւ նորոգման համար, եթե դրա անհրաժեշտությունն զգացվի։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ