ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Չինաստանում հավաքված հեռախոսներն ու համակարգիչները կարող են ավելի մեծ վտանգ ներկայացնել Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը, քան TikTok հավելվածը։ Այդ մասին նա հայտնել է երդմնակալությունից հետո Fox News-ին տված իր առաջին հարցազրույցում։
«Բայց դա կարելի է ասել Չինաստանում արտադրված ամեն ինչի մասին»,- ասել է նա՝ ի պատասխան այն տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքի, որ TikTok-ն իբր կարող է անվտանգության վտանգ ներկայացնել:
«Տեսեք, մեր հեռախոսները արտադրված են Չինաստանում։ Մեծ մասամբ։ Մենք այնքան շատ իրեր ունենք, որոնք պատրաստված են Չինաստանում: Ուրեմն ինչո՞ւ չեն խոսում այդ մասին: Արդյո՞ք Չինաստանի համար կարեւոր է լրտեսել երիտասարդներին, խելագար տեսանյութեր դիտող երեխաներին»,- շարունակել է Թրամփը: «Բայց նրանք պատրաստում են ձեր հեռախոսները, եւ նրանք պատրաստում են ձեր համակարգիչները, եւ նրանք պատրաստում են շատ այլ բաներ: Սա ավելի մեծ վտանգ չէ՞»,- նշել է նա։