Tesla-ն կթողարկի էժան էլեկտրական բեռնատարներ

Tesla-ն նախատեսել է արտադրել էժան էլեկտրական մեքենաների շարք: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Գործակալության լրագրողներն ուսումնասիրել են Իլոն Մասկի ընկերության գլխավոր հատակագիծը՝ հրապարակված կորպորացիայի կայքում։ Բացահայտված տվյալների համաձայն՝ ավտոարտադրողը մտադիր է սկսել էժան էլեկտրամոբիլների արտադրությունը՝ կրճատված միջակայքով։ Նման առաջին մեքենաներից մեկը կլինի Semi Light էլեկտրական բեռնատարը։

Էլեկտրական բեռնատարը կունենա մոտ 480 կիլոմետր հեռահարություն։ Համեմատության համար նշենք, որ վաճառքի հանված Tesla Semi էլեկտրական բեռնատարն ունի մոտ 800 կիլոմետր հեռահարություն: Ընկերությունը չի հստակեցրել, թե ինչ ժամկետներ են թողարկվելու մատչելի էլեկտրամոբիլները, սակայն նշել են, որ մեքենաները կունենան լիթիում-երկաթ-ֆոսֆատ մարտկոցներ (LFP):

Reuters-ի փորձագետների կարծիքով՝ LFP մարտկոցների խոշորագույն արտադրողները կենտրոնացած են Չինաստանում։ Այնուամենայնիվ, չինացի մատակարարների ներգրավմամբ, Վաշինգտոնի և Պեկինի միջև քաղաքական լարվածության սրման ֆոնին կարող են խնդիրներ առաջանալ։

Էլեկտրական բեռնատարներից բացի ավելի մատչելի մարտկոցներ կստանան Model 3 և Model Y մարդատար ավտոմեքենաները: Համեմատության համար նշենք, որ եթե ներկայիս Tesla էլեկտրամոբիլների մարտկոցները ունեն 75 կվտ/ժամ հզորություն, ապա նոր մեքենաները կստանան 53 տարողությամբ մարտկոցներ:

2022 թվականի հոկտեմբերի սկզբին Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը Pepsi-ին անվանեց Semi էլեկտրական բեռնատարի առաջին սեփականատերը։ ԱՄՆ-ում խմիչքների և սննդամթերքի արտադրողը պատվիրել է 100 էլեկտրական բեռնատար:

ajax-loader