ԱՄՆ Ճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA) հայտնել է, որ Tesla-ն վաճառքից հանում է 9136 միավոր Model X սպորտային ավտոմեքենա՝ տանիքի երեսվածքը կարող է պոկվել՝ մեծացնելով վթարների վտանգը, հայտնում է Reuters-ը։
«Առջևի և կենտրոնական տանիքի կոսմետիկ հարդարման տարրերը կարող են փակցվել մեքենային՝ առանց նախաներկման: Արդյունքում, մեկ կամ երկու հարդարման տարրերը կարող են անջատվել մեքենայից», – ասվում է NHTSA-ի օգոստոսի 20-ի նամակում:
Նամակում նշվում է, որ էլեկտրական ավտոմեքենաներ թողարկողը կփորձարկի տանիքի երեսվածքի կպչունությունը և, անհրաժեշտության դեպքում, երեսվածքի մասերը՝ առանց սեփականատերերին որևէ ծախսի՝ վերստին կվերակցի ավտոմեքենաներին:
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ