Tesla-ի շահույթը կրկնակի կրճատվել է

Էլեկտրական մեքենաներ արտադրող ամերիկյան Tesla Inc.-ն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում եկամուտների 9% անկում է գրանցել, իսկ զուտ շահույթը կրճատվել է ավելի քան երեք անգամ:

Ընկերության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ եռամսյակային հասույթը նվազել է մինչև 19.3 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 21.3 միլիարդ դոլարի դիմաց: Այս ցուցանիշի համար FactSet-ի կողմից հարցված փորձագետների կոնսենսուսի կանխատեսումը կազմել է 21.1 միլիարդ դոլար:

Ընկերության եկամուտը ավտոմոբիլային հատվածում նվազել է 20%-ով և կազմել 13.97 միլիարդ դոլար, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության և պահեստավորման հատվածում այն ​​աճել է 1.7 անգամ՝ մինչև 2.73 միլիարդ դոլար։

Tesla-ի զուտ եկամուտը առաջին եռամսյակում նվազել է մինչև 409 միլիոն դոլար կամ 0.12 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց՝ նախորդ տարվա 1.39 միլիարդ դոլարից (0.41 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց): Շահույթը՝ առանց միանվագ գործոնների, 0.45 դոլարից ընկել է մինչև 0.27 դոլար՝ մեկ բաժնետոմսի դիմաց, ինչը զգալիորեն ցածր է վերլուծաբանների միջին կանխատեսումներից, որն էր 0.41 դոլար՝ մեկ բաժնետոմսի դիմաց:

Ընկերության էլեկտրական մեքենաների մատակարարումները վերջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 13%-ով՝ հասնելով 336.681 հազար միավորի։ Արտադրանքը նվազել է 16%-ով՝ կազմելով 362.615 հազար:

Անցած եռամսյակում դրամական ազատ հոսքը կազմել է 664 միլիոն դոլար, մինչդեռ մեկ տարի առաջ այս հաշվեկշիռը  բացասական էր:

ajax-loader