Tesla-ն էլեկտրաէներգիա կմատակարարի Մեծ Բրիտանիային 2026-ին

Tesla Energy Ventures ընկերությունը, որը պատկանում է ամերիկյան Tesla-ին, դիմում է ներկայացրել Մեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի մատակարարման արտոնագիր ստանալու համար՝ ըստ բրիտանական Ofgem կարգավորողի կայքում հրապարակված տեղեկության։

Եթե դիմումը հաստատվվի, ընկերությունը կկարողանա արդեն հաջորդ տարի սկսել էլեկտրաէներգիայի մատակարարումները տեղական բնակչությանը և բիզնեսներին: Այս մասին հայտնում է CNBC-ը։

Tesla-ն, էլեկտրական մեքենաներից բացի, մշակում է արևային էներգիայի և էներգիայի պահպանման լուծումներ։

Tesla-ի դուստր ընկերությունը՝ Tesla Electric-ն արդեն էլեկտրաէներգիա է մատակարարում Տեխասում։ Այն գործում է 2022 թվականից և հնարավորություն է տալիս հաճախորդներին օպտիմալացնել էներգասպառումը և գնում է նրանցից ավելցուկային էլեկտրաէներգիան։

ajax-loader