ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձեռք է բերել նոր Tesla մեքենա, ինչպես և խոստացել էր։ Սոցիալական հարթակներում տարածված տեսանյութերում Սպիտակ տան առջև կայանված կարմիր Tesla-ի կողքին Թրամփը զրուցել է լրագրողների հետ։ Նրա հետ են նաև Tesla ընկերության սեփականատեր Իլոն Մասկը և նրա որդին։
Թրամփը կրկին իր աջակցությունն է հայտնել Մասկին՝ նշելով, որ մի խումբ մարդիկ նրա հետ շատ անարդար են վարվում և պատժում հայրենասեր լինելու համար։
Թրամփը նշել է, որ իրեն չի թույլատրվում մեքենա վարել, սակայն իր կողմից ձեռք բերվող Tesla-ն կմնա Սպիտակ տանը, և այն կվարեն իր աշխատակազմի անդամները։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կգնի նոր Tesla՝ Իլոն Մասկին աջակցելու համար։