Երևանում բախվել են Tesla-ն ու մոպեդը. վերջինս կողաշրջվել է. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, մոպեդի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:15-ի սահմաններում Բաղրամյան պողոտա, Վիկտոր Համբարձումյան և Երզնկյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 24-ամյա Տիգրան Հովհաննիսյանի վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենան և Տավուշի մարզի բնակիչ 26-ամյա Սուրեն Ազատյանի վարած մոպեդը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարն էլ տեղափոխվել է հիվանդանոց: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

«Tesla»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

ajax-loader