Լոնդոնի ոստիկանությունը պետք է զինված լինի հրազենով․ Telegraph

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքային ոստիկանության վարչությունը (Մետրոպոլիտեն ոստիկանություն) պետք է դիտարկի Լոնդոնի պարեկային ծառայողներին ինքնապաշտպանության համար հրազեն տալու հնարավորությունը, հաղորդում է The Daily Telegraph-ը՝ հղում անելով գործակալության անվտանգության վերանայման ներքին զեկույցին։

Ինչպես այն հայտնում է, հրազենն այժմ հասանելի է միայն մասնագիտացված ստորաբաժանումների բարձր որակավորում ունեցող անձնակազմին, որոնց ներգարվվում են հազվադեպ դեպքերում: Հրազենն օգտագործվում է նաև միջոցառումների ժամանակ անվտանգությունն ապահովելու և վտանգավոր կենդանիներին կրակելու համար:

Փոփոխությունները կարող են տեղի ունենալ 2022 թվականին՝ 25-ամյա տղամարդու կողմից իրավապահ մարմինների աշխատակիցների վրա դանակով հարձակման հետևանքով։

The Daily Telegraph-ը նշում է, որ ղեկավարությունը մերժել է ոստիկաններին վերազինելու առաջարկը, քանի որ այն հակասում է բրիտանական ոստիկանական գործունեության այն սկզբունքին, որ ոստիկանությունը ծառայում է հասարակությանը, այլ ոչ թե հարկադրում նրան: Դրա փոխարեն, մինչև 2027 թվականի ամառը նախատեսվում է 10 հազար ոստիկանների մարզել և ապահովել էլեկտրաշոկերներով, ինչպես նաև բոլորին տրամադրել մահակներ և պղպեղային գազի բալոններ։

ajax-loader