«Թեղուտ» ՓԲԸ աշխատակիցները մասնակցեցին Micromine Geobank ծրագրի վերապատրաստման դասընթացին։
Դասընթացը ներառում էր տվյալների հավաքագրման, պահպանման, վերլուծության և կառավարման ժամանակակից մեթոդներ՝ կիրառելով Geobank Core, Sample Tracker, Professional և Advanced Reporting մոդուլները։
Դասընթացի շնորհիվ մասնակիցները`
Զգալիորեն խորացրին իրենց գործնական հմտությունները տվյալների կառավարման ոլորտում
Ծանոթացան նորագույն թվային գործիքակազմին
Ուսումնասիրեցին տվյալների որակյալ կառավարման լավագույն միջազգային փորձը
Խթանեցին ընկերության ներսում երկրաբանական տվյալների պահպանման արդյունավետության և ստուգելիության բարձրացումը
Micromine Geobank-ը հանդիսանում է հանքարդյունաբերության ոլորտում տվյալների հավաքագրման և կառավարման առաջատար ծրագրային լուծում ՝ ապահովելով տվյալների ամբողջականություն, ճշգրտություն և դինամիկ ինտեգրում։