WhatsApp-ի մշակողները շարունակում են բարելավել իրենց մեսենջերը՝ ավելացնելով նոր ֆունկցիաներ օգտատերերի հարմարավետության համար: Այս անգամ հավելվածում կհայտնվի միջոցառումներ ստեղծելու հնարավորություն անձնական զրույցներում, որը նախկինում հասանելի էր միայն խմբակային զրույցներում և համայնքներում: Նոր ֆունկցիան արդեն փորձարկվում է Android-ի համար նախատեսված WhatsApp-ի բետա-տարբերակում և շուտով հասանելի կլինի բոլոր օգտատերերին: Ինչպե՞սէաշխատում Այս թարմացմամբ օգտատերերը կկարողանան պլանավորել հանդիպումներ, սահմանել հիշեցումներ և համակարգել առաջադրանքներ ուղղակի ...
Կարդալ ավելին »Tag Archives: WhatsApp
Արագ գտնել չատերը․ WhatsApp-ը նոր գործառույթ է ավելացրել
WhatsApp հանրահայտ մեսենջերն ընդլայնել է իր հնարավորությունները՝ ավելացնելով չատում օգտատերերի ցուցակների գործառույթը։ Այս նորարար լուծումը կօգնի օգտվողներին արագ գտնել իրենց անհրաժեշտ չատերը և կազմակերպել իրենց նամակագրությունը: Այս գործառույթի միջոցով հնարավոր է ցուցակներ ստեղծել տարբեր կատեգորիաների չատերի համար, որոնք կցուցադրվեն էկրանի վերևում։ Այս հնարավորության մասին տեղեկությունը հայտնվել է WhatsApp-ի պաշտոնական բլոգում։ Նոր գործառույթը նախատեսված է նրանց համար, ովքեր դժվարությամբ են գտնում անհրաժեշտ ...
Կարդալ ավելին »Հաքերները զանգվածաբար կոտրում են հայկական Whatsapp հաշիվները. մեդիափորձագետ
ՀՀ-ում Whatsapp հաշիվների գողանալը շարունակվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ «Անհայտ հաքերները շարունակում են զանգվածաբար կոտրել հայկական Whatsapp հաշիվները: Ենթադրում եմ՝ շուտով կանցնեն նաև տելեգրամներին: Թե ոնց են կոտրում, դեռ պարզ չի: Խնդիրն այն է, որ մարդկանցից կորզում են, ամենայն հավանականությամբ, վերականգնման կոդը, այնպես, որ մարդը չի ստանում հաղորդագրությունը, բայց ինչ-որ մեկին ...
Կարդալ ավելին »WhatsApp մեսենջերը՝ Giphy-ի սթիքերների գրադարանով
WhatsApp մեսենջերի մշակողները հայտարարել են թարմացման մասին, որն ուղղված է սթիքերների ստեղծման ֆունկցիոնալության ընդլայնմանը։ Այս մասին ասվում է ընկերության բլոգում։ Որպես այս թարմացման մաս՝ WhatsApp-ում կինտեգրվի Giphy-ի սթիքերների գրադարանը։ Օգտատերերը կկարողանան որոնել և համօգտագործել սթիքերներ՝ որոնման համար օգտագործելով տեքստ կամ էմոջի: Սթիքերների ստեղծման և խմբագրման գործառույթը, որը նախկինում հասանելի էր միայն iOS-ում, կհայտնվի Android-ում։ Օգտատերերը կկարողանան իրենց լուսանկարները վերածել սթիքերների կամ ...
Կարդալ ավելին »Նոր գործառույթ՝ WhatsApp-ի AI Studio-ում
WhatsApp-ի մշակողները մեսենջերի բետա տարբերակում ավելացրել են AI Studio-ում Meta AI արհեստական բանականության հիման վրա անհատականացված չատբոտեր ստեղծելու հնարավորություն։ Այդ մասին հայտնում է WABetaInfo կայքը։ Նորամուծությունը նկատվել է Android-ի համար նախատեսված WhatsApp-ի բետա տարբերակում՝ 2.24.15.10 համարի ներքո։ Դատելով աղբյուրի կողմից հրապարակված էկրանակադրից՝ փորձարկողները կարող են փորձել AI Studio-ն և անհատականացված չատբոտերի բազմազանությունը ցանկացած կոնկրետ առաջադրանքի համար։ Մեսենջերի AI Studio բաժինն ունի արհեստական ...
Կարդալ ավելին »WhatsApp-ը փոխում է ձայնային զանգերի գործընթացը
WhatsApp-ը նախատեսում է փոխել ձայնային զանգերի գործընթացը. այժմ հավելվածի Android տարբերակում մուտքային զանգի դեպքում բաժանորդի լուսանկարը կցուցադրվի ամբողջ էկրանին։ Նոր գործառույթներ զանգերի համար Ինչպես նշում է WABetaInfo-ն, բացի զանգահարողի պրոֆիլի ամբողջ էկրանով լուսանկարից, նաև այլ նորամուծություններ են ավելացել. Այժմ վերևի հատվածի պատկերակները թույլ են տալիս փոքրացնել զանգերի պատուհանը կամ ընթացիկ զանգին կոնտակտներից նոր մասնակիցների ավելացնել։ Ներքևի վահանակն ստացել է ...
Կարդալ ավելին »Նոր գործառույթ՝ WhatsApp-ի բետա տարբերակում
WhatsApp-ի մշակողները մեսենջերի բետա տարբերակում ավելացրել են մոտակայքում գտնվող այլ օգտատերերի հետ ֆայլեր փոխանակելու գործառույթ, որն աշխատում է Air Drop-ի (iOS) և Quick Send (Android) հավելվածների նման: Այդ մասին հայտնում է WABetaInfo կայքը։ Նորամուծությունը նկատել են Android-ի համար նախատեսված WhatsApp-ի բետա տարբերակում՝ 2.24.9.22 համարի ներքո։ Օգտագործելով People Nearby (անգլ․ – մարդիկ մոտակայքում) գործառույթը՝ օգտատերերը կկարողանան ուղարկել տարբեր ֆայլեր, այդ թվում՝ լուսանկարներ, ...
Կարդալ ավելին »WhatsApp-ը փոխում է ձայնային և տեսահաղորդագրություններ ուղարկելու ձևը
WhatsApp-ի ծրագրավորողները ամբողջությամբ վերամշակել են մեսենջերում ձայնային և տեսահաղորդագրություններ ուղարկելու ձևը: Այս մասին հայտնում է WABetaInfo կայքը։ 23.21.1.71 կոդային համարով iPhone-ների համար նախատեսված WhatsApp-ի բետա տարբերակի չատի դիզայնում արված փոփոխությունները նպատակ ունեն հեշտացնել ձայնային և տեսահաղորդագրություններ ընտրելու ֆունկցիան։ Եթե նախկինում օգտատերը խոսափողի կամ տեսախցիկի պատկերակը սեղմելու միջոցով էր անցում կատարում ձայնային կամ տեսահաղորդագրություն ուղարկելու ռեժիմների միջև, ապա այժմ պատկերակի վրա սեղմելիս կբացվի ...
Կարդալ ավելին »Նոր գործառույթներ՝ WhatsApp-ում
Հանրահայտ WhatsApp մեսենջերը կունենա անսպասելի, բայց շատ օգտակար գործառույթներ. Meta կորպորացիան նախատեսում է մեսենջերին ավելացնել այլ մեսենջերներին, օրինակ՝ Telegram-ին հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն։ Բացի դրանից, մեսենջերը գործարկում է ալիքների գործառույթը ավելի քան 150 երկրում, որպեսզի օգտատերերը կարողանան գաղտնի ստանալ թարմացումներ իրենց հետաքրքրող բաների մասին: «Երրորդ կողմի չատեր» այլ մեսենջերների հետ Ինչպես տեղեկացնում է The Verge, 2.23.19.8 համարով WhatsApp-ի բետա տարբերակում հայտնաբերված նոր գործառույթը կոչվում է «Երրորդ կողմի ...
Կարդալ ավելին »WhatsApp-ը Ռուսաստանում կարող է արգելափակվել
WhatsApp-ը կարող է արգելափակվել Ռուսաստանի Դաշնությունում ալիքների՝ մեսենջերում հայտնվելուց հետո։ «Եթե ծայրահեղական Meta ընկերության արտադրանքը սկսի ընդլայնել իր ֆունկցիոնալությունը տեղեկատվության զանգվածային տարածման ուղղությամբ, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում նրա գործունեության վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումը կարող է վերանայվել»,- այս մասին ասել է Դումայի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Անտոն Գորելկինին։ Ինչպես հայտնում է «Аргументы и факты» կայքը, նախօրեին WhatsApp-ը ալիքներ է ...
Կարդալ ավելին »