Tag Archives: պատգամավոր

Ծառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ պատգամավորն առաջարկում է ժամկետային զինծառայության 3 տարբերակ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է ժամկետային զինծառայության ձևաչափի ընտրության հնարավորություն 18 տարին լրացած քաղաքացիների համար։ Մամուլի ասուլիսի ժամանակ օրենսդրական փաթեթը ներկայացնելիս՝ Հայկ Սարգսյանն առաջարկեց կրճատված ժամկետով ծառայության հնարավորությունը տրամադրել նաև 18 տարին լրացած քաղաքացիներին։ Ներկայում նման տարբերակով կարող են օգտվել միայն 27 տարին լրացած և պարտադիր ծառայությունից խուսափած անձինք։  Նրա խոսքով՝ ժամկետային զինծառայողները կարող են ընտրել հետևյալ ...

Կարդալ ավելին »

Բուժաշխատողների նկատմամբ բռնություններն ավելի խիստ պատիժ կունենան. ՔՊ-ական պատգամավորները նախաձեռնությամբ հանդես կգան

ՔՊ-ական պատգամավորեր Արսեն Թորոսյանն ու Հասմիկ Հակոբյանը որոշել են նախաձեռնել փոփոխություն ՀՀ քրեական օրենսգրքում, որպեսզի մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների նկատմամբ բռնություններն ավելի խիստ պատիժ ունենան։ «Այսօրվա կարգավորումներով հատուկ առանձնացված չէ բուժաշխատողների դեպքը, իհարկե, կան ծանրացուցիչ հանգամանքներ՝ մասնագիտական գործունեության իրականացման ժամանակ բռնություն կիրառելու մասով, բայց դա, կարծում եմ, բավարար չէ։ Մենք պետք է հստակ հաղորդագրություն ուղարկենք բոլորին, որ սա անթույլատրելի է»,- նշել է ...

Կարդալ ավելին »

ԱԺ-ում 1 րոպե լռությամբ հարգեցին ավտովթարից մահացած պատգամավոր Մհեր Սահակյանի հիշատակը

Ազգային ժողովի պատգամավորները նախքան հերթական նիստը սկսելը 1 րոպե լռությամբ հարգեցին օրեր առաջ ավտովթարի հետևանքով մահացած պատգամավոր Մհեր Սահակյանի հիշատակը։ Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ավտովթարի հետևանքով մահացել է պատգամավոր Մհեր Սահակյանը: Նա եղել է 2022-2025 թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր «Հայաստան» կուսակցությունների դաշինքից։ ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2022 թ. դեկտեմբերի 10-ին։

Կարդալ ավելին »

Աբխազիայում փոխհրաձգության հետևանքով զոհվել է պատգամավոր Վախթանգ Գոլանձիան

Աբխազիայում զոհվել է պատգամավոր Վախթանգ Գոլանձիան փոխհրաձգության հետեւանքով, որը տեղի է ունեցել Սուխումում, խորհրդարանում, տեղեկացրել են «ՌԻԱ Նովոստիին» հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունում։ Ավելի վաղ Աբխազիայի ՆԳՆ-ն «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել էր, որ փոխհրաձգության պատճառով հանրապետության խորհրդարանում տուժել է երկու պատգամավոր։ Քաշքշուկը տեղի է ունեցել պատգամավորներ Ադգուր Խարազիայի, Կամ Կվարչիայի եւ Վախթանգ Գոլանձիայի միջեւ։ Մի քանի կրակոցներ արձակել է Խարազիան, վիրավորել ...

Կարդալ ավելին »

Աբխազիայի խորհրդարանում պատգամավորների միջև հրաձգություն է տեղի ունեցել

Աբխազիայի խորհրդարանում հրաձգություն է տեղի ունեցել։ Ըստ նախնական տվյալների՝ պատգամավորներից մեկի արձակած կրակոցներից 2 պատգամավոր է վիրավորվել։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նախ գործակալության աղբյուրը նշել էր, որ հրաձգությունը տեղի է ունեցել խորհրդարանի շենքի մոտ։  Այնուհետև տեղեկությունները ճշգրտվել են, և նշվել է, որ միջադեպը տեղի է ունեցել խորհրդարանի շենքի ներսում՝ փակ նիստի ժամանակ։ Նախնական տեղեկություններով՝ կրակել է պատգամավոր Ադգուր Խարազիան։ ...

Կարդալ ավելին »

Նարեկ Զեյնալյանը վայր է դնում պատգամավորի մանդատը

ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դնում պատգամավորի մանդատը: Նա հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. ««Սիրելի հայրենակիցներ, իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս։ Ինչպես մինչ այսօր, այսուհետև ևս, գիտելիքներս և փորձս շարունակելու եմ ծառայեցնել Հայաստանի Հանրապետությանը։ Հակիրճ ներկայացնեմ իմ կատարած աշխատանքը այս տարիների ընթացքում. 2019թ-ից մինչ օրս, հանդիսանալով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, իմ կողմից մշակվել և ամբողջությամբ ընդունվել ...

Կարդալ ավելին »

ԱԺ-ում առաջարկեցին, որ պատգամավորները ևս թմրամիջոցի թեստավորում հանձնեն

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի  ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանն առաջարկեց, որպեսզի պատգամավորները ևս թմրամիջոցների ախտորոշման թեստ հանձնեն։  Այդ գաղափարը առաջացավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հեղինակած նախագծի քննարկման ժամանակ, որով առաջարկվում է, որպեսզի ոստիկանները, քննիչները, դատախազները, փրկարարները, ԱԱԾ և ՊՊԾ ծառայողները տարին երկու անգամ թմրանյութերի ախտորոշման թեստ հանձնեն։  «Եթե մենք որոշում ենք այսպիսի թեստավորում, դա ...

Կարդալ ավելին »

ՔՊ պատգամավորը՝ Տավուշ այցի և տեղի խնդիրների մասին

ԱԺ ՔՊ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել Տավուշի մարզ այցի մասին։ Նա, մասնավորապես, ներկայացրել է․ «ՀՀ Ազգային ժողովի գործընկերոջս՝ Ալխաս Ղազարյանի հետ, աշխատանքային այցով եղել եմ Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում: Ոսկեպարում շփվելով տեղացիների հետ՝ քննարկել ենք նրանց հուզող հարցերը, լսել մտահոգություններն ու ծանոթացել իրավիճակին: Դովեղ համայնքում ծանոթացել եմ սուբվենցիոն ծրագրով կառուցվող մոդուլային դպրոցի աշխատանքներին, որտեղ շինարարության ...

Կարդալ ավելին »

Դավիթ Կարապետյանը՝ ՔՊ ցուցակով պատգամավոր

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 7-ին հրավիրել էր հերթական նիստ։ Նիստի օրակարգում ԱԺ նախագահի՝ մարտի 4-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։ ԿԸՀ արձանագրությամբ՝ պատգամավոր է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Գուրգենի Կարապետյանը։ Այսպիսով՝ 2018 թվականի հոկտեմբերից մինչև 2022-ի հունվարը զբաղեցրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ...

Կարդալ ավելին »

2024 -ից Հայաստանում ծխախոտը կվաճառվի սպիտակ տուփերով. ԱԺ պատգամավոր

2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, որոնց վրա ոչ մի պատկեր չի լինի։ Հունիսի 9-ին Ազգային ժողովում՝ տնտեսական հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստում, Հարկային օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ այս մասին ասաց հանձնաժողովի փոխնախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Սա, ինչպես նշեց պատգամավորը, նախատեսված է «Ծխախոտային արտադրատեսակների ...

Կարդալ ավելին »
ajax-loader