Tag Archives: Աշտարակ

Հրդեհ՝ Աշտարակի 2-րդ մանկապարտեզում. աշխատակիցներն ու երեխաները տարհանվել են

Այսօր՝ օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի մանկապարտեզներից մեկում ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։ Դեպքի վայր է ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակ քաղաքի թիվ 2-րդ ...

Կարդալ ավելին »

Աշտարակ-Երևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Հուլիսի 16-ին, ժամը 12:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկրար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», «Chevrolet», «VAZ» մակնիշների ավտոմեքենաները և «Howo» մակնիշի բեռնատարը։ Փրկարարները ...

Կարդալ ավելին »

Աշտարակ համայնքին վերադարձվեց 4 հա մակերեսով հողամաս. դատախազություն

Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքին է վերադարձվել Օրգով համայնքի գյուղատնտեսական նշանակության 4 հա մակերեսով հողամասը. Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունվարի 13-ի վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազությունը 2025 թվականի փետրվարի 18-ին տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Արագածոտնի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը: Դատախազությունը հայցով պահաջել էր անվավեր ճանաչել ...

Կարդալ ավելին »

Աշտարակ համայնքին կվերադարձվի 4 հա մակերեսով հողամաս. դատախազություն

Դատարանը բավարարել է Արագածոտնի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Աշտարակ համայնքին կվերադարձվի Արագածոտնի մարզի Օրգով համայնքի գյուղատնտեսական նշանակության 4 հա մակերեսով հողամասը: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից: Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2024 թվականի մարտի 21-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել հայցադիմում՝ ընդդեմ Արագածոտնի մարզի ...

Կարդալ ավելին »

Աշտարակում «Jeep Grand Cherokee»-ով վրաերթի են ենթարկել 19-ամյա աղջկան

Փետրվարի 2-ին, վարերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում 52-ամյա Հմայակ Ա․-ն իր վարած «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքում՝ Ներսես Աշտարակեցու փողում՝ «Գագոռ» սուպերմարկետի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 19-ամյա Լիլիթ Հ․-ին, հաղորդում է Shamshyan.com-ը: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխել ...

Կարդալ ավելին »

Աշտարակում կասեցվել է երեխաների զարգացման կենտրոնի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Նարինե Կիրակոսյանին պատկանող երեխաների զարգացման կենտրոնում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված ու դասավորված չափսերը չեն եղել այնպես, որ բացառեն պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը, սննդի ...

Կարդալ ավելին »

Աշտարակից Երեւան ճանապարհին տեղադրվել է արագաչափ. թույլատրելի արագությունը` 60 կմ/ժ

Աշտարակ քաղաքից դեպի Երևան ուղղությամբ, վերգետնյա անցումից հետո տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։ Ճանապարհային ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ ...

Կարդալ ավելին »

Վթար Աշտարակի խճուղում, կան տուժածներ և մեկ զոհ

Սեպտեմբերի 8-ին, ժամը 00։04 -ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Կովկաս» հյուրանոցառեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։  Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, դեպքի վայր են մեկնել  Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ...

Կարդալ ավելին »

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Աշտարակ քաղաքում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Աշտարակ քաղաքում մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց ...

Կարդալ ավելին »
ajax-loader