Tag Archives: Ուկրաինա

Ուկրաինան մինչ տարեվերջ ԱՄՆ-ից ակնկալում է 7.8 միլիարդ դոլարի օգնություն

Մինչ տարեվերջ Ուկրաինան նախատեսում է ԱՄՆ-ից ստանալ գրեթե 8 միլիարդ դոլարի բյուջետային օգնություն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը: «Երեկ ԱՄՆ-ից պետական ​​բյուջեն ստացել է 3.9 միլիարդ դոլարի չվերադարձվող օգնություն, ընդհանուր առմամբ, այս տարի մենք ակնկալում ենք ստանալ 7.8 միլիարդ դոլարի բյուջետային աջակցություն ամերիկյան դաշնակիցներից», – Շմիգալը նաև նշել է, որ Կիևն ակնկալում է այս տարի Եվրամիությունից ստանալ ...

Կարդալ ավելին »

ՆԱՏՕ-ն 2025-ին 40 մլրդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային

ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնության են եկել հաջորդ տարի 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային: Այդ  մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ դաշինքի անդամ երկրներն այդ հարցում համաձայնության են եկել Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մեկ շաբաթ առաջ։ Հենց Վաշինգտոնում դաշինքի երկրները համաձայնագիր կստորագրեն 2025 թվականին Կիևին 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրելու մասին:

Կարդալ ավելին »

Ուկրաինան պաշտոնական բանակցություններ է սկսում ԵՄ-ին անդամակցության շուրջ

Լյուքսեմբուրգում հունիսի 25-ին կանցկացվի Ուկրաինայի և Եվրամիության միջկառավարական խորհրդաժողովը, որտեղ պաշտոնապես կհայտարարվի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի մասին։ Այդ մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: «Այսօր ԵՄ-ն սկսում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները։ Մենք այս երկու երկրների համար վճռական պահի շեմին ենք։ Միասին մենք կարող ենք ստեղծել մեծ ու հեռանկարային Եվրոպա: Առջևում ճանապարհը հեշտ չի լինի, բայց լի ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն հաստատել է Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկի ամսաթիվը

ԵՄ բոլոր 27 երկրները հաստատել են Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցությունների մեկնարկի ամսաթիվը, որոնք կսկսվեն հունիսի 25-ին։ Այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը։ Կայքը հայտնում է, որ բանակցությունների մեկնարկի ամսաթիվը համաձայնեցվել է ԵՄ ֆինանսների նախարարների կողմից Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ՝ դրանով իսկ հաստատելով ԵՄ երկրների դեսպանների ձեռք բերած պայմանավորվածությունները։

Կարդալ ավելին »

Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչին։ Քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը վերաբերող մի շարք հարցեր։ «Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով՝ զարգացնելով հարաբերությունները տարբեր երկրների հետ և, իհարկե, պահպանելով հարաբերությունները ավանդական գործընկերների հետ»,- նշել է Գևորգ Պապոյանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համատեղ ...

Կարդալ ավելին »

Արմեն Գրիգորյանը Շվեյցարիայում կմասնակցի Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնության Նիդվալդեն կանտոն, որտեղ կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովին: Այդ մասին հայտնում է Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակի մամուլի ծառայությունը։  Այցի շրջանակներում ԱԽ քարտուղարը նաև կմեկնի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ, որտեղ նախատեսված են աշխատանքային հանդիպումներ:

Կարդալ ավելին »

Հայաստանը պատրաստակամ է գործակցել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ դադարեցնելու անմեղ մարդկանց տառապանքները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հունիսի 11-12-ը մասնակցել է Բեռլինում կայացող Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին: Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, Վահան Կոստանյանը համաժողովի շրջանակում հանդես է եկել ելույթով, որի ժամանակ մասնավորապես նշել է. «Նախ և առաջ թույլ տվեք բարձր գնահատել Գերմանիայի ջանքերը այս հանդիպումը կազմակերպելու հարցում։ Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանն առաջին անգամ է մասնակցում Ուկրաինայի ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն հաստատել է ռուսական սառեցված ակտիվների եկամուտներն Ուկրաինային ուղղելու ծրագիրը

Եվրամիության անդամ երկրները հավանություն են տվել ծրագրին, որը նախատեսում է ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործել Ուկրաինային զենք մատակարարելու և երկրի վերակառուցման համար։ Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին հայտնել է, որ այս քայլը թույլ կտա 2024 թվականին Ուկրաինային տրամադրել 3 միլիարդ եվրո։ «ԵՄ-ում մենք այսօր որոշել ենք Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից ստացված եկամուտները փոխանցել Ուկրաինայի կարիքների համար։ Միայն այս տարի ...

Կարդալ ավելին »

Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը

Ապրիլի 15-ին Ամստերդամում տեղի ունեցավ Սուրբ Հոգու հայկական եկեղեցու համար նոր զանգի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Նվիրատուն Ուկրաինայի հայերի միությունն (ՈՒՀՄ) է։ Ինչպես հաղորդում է AnalitikaUA-ն, տեղի է ունեցել զանգի լվացման արարողությունը, որն իրականացրել է եկեղեցու ավագ քահանա Տեր Տարոն Թադևոսյանը։ Այս ծեսը, որը նախորդում է զանգի օծման գործողությանը, խորհրդանշում է զանգի մաքրումն ու պատրաստումը օգտագործման համար։ Արարողությանը ներկա էին Ուկրաինայի ...

Կարդալ ավելին »

Բացահայտվել է Երևանում օտարերկրացիների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպք. Ուկրաինայի 2 քաղաքացի կալանավորվել է

Բացահայտվել է Երևանում օտարերկրացիների կողմից խմբի կազմում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպք: Այդ մասին նշված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: «Երևան քաղաքի Արին Բերդի փողոցի մոտակայքում 2024 թվականի մարտի 29-ին ծառայություն իրականացնող պարեկները նկատել են երկու անձանց, որոնցից մեկը, նկատելով, իրավապահներին, ձեռքից ինչ-որ իր է նետել և ավտոմեքենայով հեռացել: Ավտոմեքենան կանգնեցվել է և նշված անձինք, իրենց կողմից շահագործվող մեքենայով ...

Կարդալ ավելին »
ajax-loader