ԱՄՆ-ը նախատեսում է առանձին բանակցություններ վարել ռուս և ուկրաինացի պաշտոնյաների հետ՝ հնարավոր համատեղ բանակցություններից առաջ, NBC News-ին հայտնել են ամերիկացի պաշտոնյաները։ Նրանցից մեկի համաձայն՝ այս մոտեցումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը հավասարապես ակտիվ է համագործակցում թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ։ «Մենք ցանկանում ենք վերջ տալ մահերին և շարժվել դեպի կայուն խաղաղություն»,- հավելել է նա։ Ռուսական և ամերիկյան լրատվամիջոցների աղբյուրները հայտնել են, ...
Կարդալ ավելին »Tag Archives: Ուկրաինա
Շվեդիան «չի բացառում» խաղաղապահների տեղակայումն Ուկրաինայում
Շվեդիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ «չի բացառում» զորքերի ուղարկումն Ուկրաինա՝ որպես հետպատերազմյան խաղաղապահ ուժերի մաս: Այդ մասին հաղորդում է France24 պարբերականը։ «Այժմ մենք պետք է նախ բանակցենք արդար և կայուն խաղաղության շուրջ, որը հարգում է միջազգային իրավունքը, հարգում է Ուկրաինան և առաջին հերթին երաշխավորում է, որ Ռուսաստանը չի կարող պարզապես հետ քաշվել, նոր ուժեր ստեղծել և հարձակվել Ուկրաինայի ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ը կանգնեցրել է Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության պլանի մշակումը՝ «բանակցություններում Եվրոպային տեղ տալու համար»
Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիտ Քելոգը կանգնեցրել է ռուս-ուկրաինական պատերազմին վերջ դնելու խաղաղ ծրագրի մշակումը ՆԱՏՕ գծով դաշնակիցների հետ բանակցություններ վարելու համար, փետրվարի 10-ին հայտնել է The Telegraph թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։ «Դոնալդ Թրամփի վարչակազմը կանգնեցրել է ուկրաինական խաղաղության ծրագիրը՝ Եվրոպային բանակցությունների սեղանի շուրջ տեղ տալու համար»,- գրել է թերթը։ Մինչ խաղաղության ծրագրի ուղղությամբ աշխատանքներն ավարտելը, Քիտ Քելոգը մտադիր է բանակցություններ վարել ՆԱՏՕ երկրների նախագահների ու վարչապետերի հետ, գրել է թերթը։ Քելոգը եվրոպացի դիվանագետներին ասել է, որ ցանկանում է ունենալ եվրոպացի առաջնորդների կարծիքը ցանկացած խաղաղ համաձայնագրի ձեւի եւ այն մասին, թե ինչպես այդ երկրները կարող են նպաստել հակամարտության կարգավորման գործընթացին: Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչը խոստացել է բանակցություններ վարել՝ հանգստացնելու նրանց, ովքեր վախենում են, որ Վաշինգտոնը կբացառի ՆԱՏՕ երկրներին խաղաղ գործընթացից: The Telegraph-ի տվյալներով՝ Քիտ Քելոգը եվրոպացի դիվանագետներին վստահեցրել է, որ Վաշինգտոնը ցանկանում է ամրապնդել Ուկրաինայի դիրքերը Ռուսաստանի հետ ապագա ցանկացած բանակցություններում։ Սպասվում էր, որ Քիտ Քելոգն Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը կներկայացնի Գերմանիայում Մյունխենի անվտանգության համաժողովում, որը տեղի կունենա փետրվարի 14-16-ը։ Սակայն Քելոգն ասել է, որ Դոնալդ Թրամփն ինքը կներկայացնի ծրագիրը, եւ դա տեղի չի ունենա մոտ օրերս։ Bloomberg-ի տվյալներով՝ Քելոգը Թրամփին կներկայացնի խաղաղ ծրագրի տարբերակներ «առաջիկա շաբաթներին»։ Քիտ Քելոգը, Bloomberg-ի աղբյուրների տվյալներով, կհանդիպի եվրոպացի պաշտոնյաների հետ Մյունխենի անվտանգության համաժողովում, ինչպես նաեւ կայցելի Կիեւ եւ որոշ եվրոպական երկրներ։ Միաժամանակ Քելոգը չի պատրաստվում մեկնել Մոսկվա։
Կարդալ ավելին »Հայաստանը, Մոլդովան և Ուկրաինան չեն մասնակցել ԱՊՀ առաքելությանը Բելառուսում. Լեբեդև
ԱՊՀ բոլոր երկրների ներկայացուցիչները մասնակցել են Բելառուսի նախագահի ընտրություններին որպես դիտորդներ, բացի Հայաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից։ Այս մասին մամուլի ասուլիսում տեղեկացրել է ԱՊՀ դիտորդների առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդեւը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Մասնակցել են ԱՊՀ բոլոր երկրների ներկայացուցիչները, բացի, ցավոք, Հայաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից»,- ասել է նա։
Կարդալ ավելին »Պուտինը բացառել է մինչև տարեվերջ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման պայմանագրի երկարաձգումը
2025 թվականից Ուկրաինայով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման շարունակման հետ կապված իրավիճակն ավելի բազմակողմանի է, քան ավելի վաղ պատկերացնում էին: Մինչ այժմ Կիևը լիովին մերժում էր որևէ ձևով գազի տարանցման իրականացումը։ Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ քննարկվում են մատակարարումները շարունակելու տարբեր տարբերակներ, սակայն դրանք բարդանում են «Գազպրոմ»-ի դեմ «Նավթոգազ Ուկրաինի»-ի վիճահարույց արբիտրաժային գործընթացներով։ «Պայմանագիր ...
Կարդալ ավելին »Ուկրաինան մեկ շաբաթում գրեթե եռապատկել է էլեկտրաէներգիայի ներկրումը
Ուկրաինան, զգալի արտադրական հզորությունների վնասման և ցանցերի պակասի պատճառով, վերջին շաբաթվա ընթացքում գրեթե եռապատկել է էլեկտրաէներգիայի ներմուծումը հարևան եվրոպական երկրներից: Ուկրաինայի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ նոյեմբերի 23-ին Ուկրաինայի էներգահամակարգը ստացել է 11606 ՄՎտ/ժամ: Ընդ որում, նախորդ երկու շաբաթների ընթացքում Ուկրաինան միջինում ներմուծել է 2000 ՄՎտ/ժ-ից պակաս՝ հազվադեպ օրերին արտասահմանից մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալը հասցնելով մոտ 3000 ՄՎտ/ժ-ի: Ավանդաբար ներմուծումը կատարվում է հինգ ...
Կարդալ ավելին »Թրամփը որոշել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցություններ կազմակերպել երդմնակալությունից անմիջապես հետո
Դոնալդ Թրամփը նախատեսում է Ռուսաստանին եւ Ուկրաինային «նստեցնել» բանակցությունների սեղանի շուրջ ԱՄՆ նախագահի պաշտոնն ստանձնելու հենց առաջին օրը, ասել է նորընտիր նախագահի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ նախագահական ընտրություններում հաղթանակից հետո Թրամփը հնարավորություն է ստացել քննարկելու խաղաղության համաձայնագիրը Մոսկվայի եւ Կիեւի միջեւ եւ պատրաստվում է որքան հնարավոր է շուտ վերջ դնել ռազմական հակամարտությանը նրանց միջեւ։ Թրամփի երդմնակալությունը կայանալու է ...
Կարդալ ավելին »Շվեդիան Ուկրաինային տրամադրել է ավելի քան 30 մլն դոլար էներգետիկ հատվածի վերականգնման համար
Շվեդիայի կառավարությունը 320 մլն կրոն (30,41 մլն դոլար) է հատկացրել Ուկրաինային սկանդինավյան-բալթյան օգնության միավորված փաթեթի շրջանակում, էներգետիկ հատվածի վերականգնման համար ցրտերից առաջ։ Այս մասին տեղեկացրել է կառավարության աշխատակազմը։ «Օգնության այդ փաթեթը կարեւոր է ուկրաինական էներգետիկ հատվածի աջակցման համար եւ կօգնի ապահովել ուկրաինական հասարակության կենսունակությունը»,- համագործակցության եւ արտաքին առեւտրի նախարար Բենիամին Դուսայի խոսքերը մեջբերվել են մամուլի հաղորդագրությունում։ 2022թ. փետրվարից Շվեդիան Ուկրաինային ...
Կարդալ ավելին »Ուկրաինան կդադարեցնի ռուսական նավթի և գազի տարանցումը հունվարի 1-ից
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «Новини. Live» հարցազրույցում հայտնել է, որ 2025թ. հունվարի 1-ից Կիեւը դադարեցնելու է ռուսական գազի եւ նավթի տարանցումը Եվրոպա, բայց պատրաստ է կատարել դա այլ երկրներից։ «Այո, դա կարող է լինել այլ տարանցիկ գազ, որը կգնա, օրինակ, միջերկրածովյան երկրներ։ Այսօր Եվրոպան դիվերսիֆիկացրել է Ռուսաստանից նավթի եւ գազի մատակարարումները։ Հիշեցնեմ, որ գազից բացի 2025թ. հունվարի ...
Կարդալ ավելին »Հնդկաստանի ԱԳՆ-ն հաստատել է Մոդիի այցն Ուկրաինա
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի այցն Ուկրաինա։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասված է երկրում հավատարմագրված լրագրողներին ուղարկված հաղորդագրության մեջ։ Այնտեղ նշված է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունն օգոստոսի 19-ին կանցկացնի հատուկ ճեպազրույց՝ «նվիրված վարչապետի այցերին Լեհաստան և Ուկրաինա»։ Ուղևորության ժամկետները չեն նշվում։ Ավելի վաղ Հնդկաստանի զանգվածային լրատվամիջոցները հաղորդել են, որ Մոդին օգոստոսի վերջին ...
Կարդալ ավելին »