Մի շարք եվրոպացի ղեկավարներ հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 4-ին, Ֆրանսիայում պլանավորում են քննարկումներ անցկացնել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ: Այդ մասին հաղորդում է Financial Times-ը (FT)։ Ըստ հրատարակության աղբյուրների՝ ակնկալվում է, որ ավելի վաղ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում անցկացրած ղեկավարները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով սեպտեմբերի 4-ին կհավաքվեն Փարիզում` բարձր մակարդակի քննարկումները շարունակելու համար։ «Ներկաների թվում կլինեն Գերմանիայի կանցլեր ...
Կարդալ ավելին »Tag Archives: Ուկրաինա
Լատվիան առնվազն 2 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնմանը
Լատվիան կմիանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը, որի համաձայն՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները զենք կգնեն ԱՄՆ-ից՝ Ուկրաինա մատակարարելու համար։ Այդ մասին հայտարարել է Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան։ Լատվիական LSM պարբերականի փոխանցմամբ՝ կառավարության ղեկավարը նշել է, որ գումարը, որը Լատվիան կհատկացնի այդ նպատակների համար, դեռ կհստակեցվի, սակայն այն կկազմի «առնվազն 2 միլիոն եվրո»։ Սիլինան չի մանրամասնել, թե ինչ տեսակի զենք կամ ռազմական ...
Կարդալ ավելին »Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները սպասվում են այսօր երեկոյան
ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները Ստամբուլում, ըստ նախանական տվյալների, սպասվում են հուլիսի 23-ի երեկոյան: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ նշելով, որ ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։
Կարդալ ավելին »Մոսկվան հետևում է Արևմուտքի` Ուկրաինա զենքի մատակարարումներին. Պեսկով
Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարման թեմային։ Այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Թեման, իհարկե, տեղեկատվական օրակարգում գլխավոր տեղ է զբաղեցնում։ Իհարկե, մենք ուշադիր հետևում ենք բոլոր համապատասխան հաղորդագրություններին», – Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։ Միևնույն ժամանակ, Կրեմլի խոսնակը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների համաձայն՝ Վաշինգտոնն ուղղակիորեն զենք չի ...
Կարդալ ավելին »Ուկրաինան արդյունահանված գազը Եվրոպա կմատակարարի
Ուկրաինան ակտիվորեն աշխատում է հիդրավլիկ ճեղքման տեխնոլոգիայի ներդրման վրա, ինչը նրան թույլ կտա արդյունահանել գազ և ոչ միայն ապահովել ներքին կարիքները, այլև մատակարարել այն Եվրոպա։ Այս մասին գրում է բրիտանական The Telegraph թերթը։ Ուկրաինայի պաշտոնյաները փնտրում են գործընկերների, որոնք պատրաստ են ներդրումներ անել երկրի արևմտյան հատվածում գտնվող հանքավայրերի մշակման ծրագրում՝ գերադասելով այն ներդրողներին, ոորոնք ունեն համապատասխան փորձ և կարողություն՝ նման ...
Կարդալ ավելին »Ռուսաստանն ու Ուկրաինան հարվածներ են հասցրել միմյանց. կան զոհեր, վիրավորներ
Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են հարվածներ հասցնել մեկը մյուսի տարածքին։ Երկու կողմերն էլ հայտնել են մարդկային կորուստների և ավերածությունների մասին։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը ռուսական ուժերը խոցել են 105 անօդաչու սարք, որոնց մեկ երրորդը թռչում էր Մոսկվայի ուղղությամբ։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայիսի 22-ի գիշերվանից խոցվել է Մոսկվա թռչող 31 անօդաչու։ Ժամանակավորապես սահմանափակվել է ...
Կարդալ ավելին »Ֆինլանդիան Ուկրաինային զինամթերք կմատակարարի՝ օգտագործելով ռուսական ակտիվների եկամուտները
Ֆինլանդիան Ուկրաինային զինամթերք կմատակարարի՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված 90 միլիոն եվրոյի եկամուտը: Այդ մասին հաղորդել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը։ «Ֆինլանդիան Եվրահանձնաժողովի հետ համաձայնագիր է ստորագրել Ուկրաինային ծանր զինամթերք մատակարարելու վերաբերյալ։ Զինամթերքը կգնվի ֆիննական արդյունաբերությունից, իսկ գնումն ինքնին կֆինանսավորվի ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտների հաշվին՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով», – գերատեսչության հաղորդագրությունից հատված է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Ըստ պաշտպանության ...
Կարդալ ավելին »Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները
Ստամբուլում մեկնարկել են ՌԴ-Ուկրաինա ուղիղ բանակցությունները։ Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով թուրքական հեռուստաալիքների հեռարձակումները։ Մինչ այդ ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հանդիպել է ԱՄՆ ներկայացուցչի հետ։ Ըստ BBC-ի տվյալների՝ Մեդինսկին զրուցել է ԱՄՆ քաղաքականության պլանավորման տնօրեն Մայքլ Անտոնի հետ: Նրանց զրույցի մանրամասները չեն հաղորդվում։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Մոսկվայի, Անկարայի և Կիևի ներկայացուցիչների հանդիպումը ...
Կարդալ ավելին »Ուկրաինան և ԱՄՆ-ն օգտակար հանածոների համաձայնագրի շուրջ խորհրդակցություններ են անցկացնում նախարարների մակարդակով
Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախարարությունները խորհրդակցություններ են անցկացնում օգտակար հանածոների համաձայնագրի նոր նախագծի շուրջ։ Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ «Խորհրդակցությունները դեռ շարունակվում են տարբեր նախարարությունների մակարդակով», – ասել է նա՝ մեկնաբանելով մամուլում հայտնված համաձայնագրի նոր նախագիծը։ Ավելի վաղ համաձայնագրի վրա աշխատանքը հաստատել էր Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոն։ ...
Կարդալ ավելին »Ավստրալիայի վարչապետը հնարավոր է համարել Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելը
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը հայտարարել է, որ հնարավոր է համարում Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելը: Այդ մասին հաղորդում է ավստրալական ABC հեռուստաալիքը։ «Ներկայում քննարկում է ընթանում հնարավոր խաղաղարարության շուրջ, և իմ կառավարության տեսանկյունից մենք պատրաստ ենք ապագայում քննարկել ցանկացած առաջարկ», – հայտարարել է Ալբանիզը: Վարչապետն ընդգծել է, որ Ավստրալիան «պատրաստ է օգնել» Ուկրաինային։ Նա նաև նշել է, որ ավստրալացի խաղաղապահները վերջին տասնամյակների ...
Կարդալ ավելին »