ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 24-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին և ՀԲ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գյուղատնտեսության և պարենի պրակտիկայի մենեջեր Հոլգեր Քլեյին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը և տեղեկացրել, որ ՀՀ Կառավարությունը հաջորդ տասնամյակի ...
Կարդալ ավելին »Tag Archives: ՀԲ
ՀԲ գնահատականներով` Հայաստանում կանայք նույն աշխատանքի համար մոտ 30 տոկոսով ավելի քիչ են վաստակում, քան տղամարդիկ
Հայաստանում աշխատանքային տարիքի կանանց կեսից քիչն է ընդգրկված աշխատուժի կազմում` հիմնականում երեխաների և ընտանիքում հաշմանդամություն ունեցող անձի խնամքի պարտականությունների պատճառով: Աշխատաշուկայում ներգրավված կանայք վաստակում են միջինում 25-30 տոկոսով ավելի քիչ, քան իրենց արական սեռի գործընկերները, ովքեր զբաղվում են նույնատիպ աշխատանքով, ասվում է Համաշխարհային բանկի կողմից այսօր հրապարակված զեկույցում: Համաշխարհային բանկի «Հայաստան. երկրի գենդերային գնահատում» զեկույցի տվյալներով չնայած աշխատաշուկայում կանանց մասնակցության ...
Կարդալ ավելին »ՀԲ-ն պահպանել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը․ այս տարի 5,5%, 2025-ին՝ 4,9%
Համաշխարհային բանկը պահպանել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի ավելի վաղ բարելավված կանխատեսումը՝ 2024 թվականին 5,5%, իսկ 2025 թվականին ՝ 4,9% մակարդակում։ Այդ մասին նշվում է Համաշխարհային բանկի հրապարակած “Համաշխարհային տնտեսության հեռանկարները”զեկույցում։ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում (ECA) Համաշխարհային բանկի կողմից 2024 թվականի համար կանխատեսվող Հայաստանի ՀՆԱ աճի մակարդակը երկրորդն է Տաջիկստանից հետո (6,5%), իսկ 2025 թվականի համար՝ երրորդը Ուկրաինայից (6,5%) և ...
Կարդալ ավելին »ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական կտրվածքով ամփոփագիրը, ըստ որի՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը 2023 թվականի դեկտեմբերին չափավորվել է` հասնելով 9.5%-ի: Զեկույցում նշվում է, որ զուտ դրամական փոխանցումները նվազել են 47.2%-ով, սակայն 4 անգամ գերազանցել են նախորդ ամսվա ցուցանիշը: «2024 թ. հունվարին գրանցվել է գների 0.9% անկում, որը պայմանավորված է պարենային գների 5.8% անկմամբ: Արտահանման աճը պահպանվել ...
Կարդալ ավելին »Հայաստանում տնտեսական աճը 2023-ի համար գնահատվում է 4.4 տոկոս. ՀԲ զեկույց
Հրապարակվել է ՀԲ-ի Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցը: Համաշխարհային բանկի Գլոբալ տնտեսական հեռանկարների հունիսյան զեկույցը կանխատեսում է, որ 2023-ին Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանում տնտեսական աճը կկազմի 1,4%։ Հայաստանում տնտեսական աճը 2023-ի համար գնահատվում է 4.4 %, 2024-ին՝ 4.8%, իսկ 2025-ին՝ 5.0%։
Կարդալ ավելին »Արդարադատության նախարարությունն ընդլայնում է գործակցությունը ՀԲ-ի հետ
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված «Հայաստանի դատական համակարգի տեղափոխումը 21-րդ դար» խորագրով աշխատաժողովին նշել է, որ նախարարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունն իրականացվում է մի շարք ուղղություններով և ծրագրերով, որոնցից յուրաքանչյուրն ունենում է իր դրական ազդեցությունը ՀՀ արդարադատության համակարգի վրա: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, Լևոն Բալյանն արձանագրել է, որ ՀՀ-ն հետամուտ է արդարադատության ոլորտի համապարփակ ...
Կարդալ ավելին »