Tag Archives: մոլորակ

Ո՞րն է մեր մոլորակը․ գիտնականները՝ մարդկության ծագման նոր հիպոթեզով

Կարո՞ղ է մարդը «հյուր» լինել Երկրի վրա: Երկու հայտնի գիտնականներ՝ կենսաբան Էլիս Սիլվերը եւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրենսիս Քրիկը, պնդում են, որ մեր հայրենիքն ամենեւին էլ այս մոլորակը չէ։ Նրանց վարկածը, որը հիմնված է 12 տարվա ուսումնասիրության վրա, կդիտարկվի գիտական ​​հանրության կողմից, գրել է BIOsferatum-ը։ Մարդու այլմոլորակային ծագման օգտին հիմնական փաստարկը նրա անհամատեղելիությունն է Երկրի պայմանների հետ։ Այսպիսով, 40-45 տարեկանում մարդկանց մեծամասնությունը սկսում է խնդիրներ ունենալ հենաշարժողական համակարգի եւ արյան անոթների հետ, ինչը կարող է մատնանշել սկզբնական շրջանում ձգողականության եւ լուսավորության տարբեր պարամետրերի մասին «ընտանի» մոլորակի վրա, հայտնել է Planet Today-ը։ Ավելին, մարդու կենսաբանական ռիթմերը համապատասխանում են 25-ժամյա ցիկլի, մինչդեռ Երկրի վրա օրն ավելի կարճ է։ Ավելի ինտրիգային են գենետիկական տվյալները։ Ֆրենսիս Քրիկի հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ ունեն 223 եզակի գեն, որոնք չունի երկրագնդի ոչ մի այլ արարած: Այս «օտար» գեները, հավանաբար, առանցքային դեր են խաղացել մարդու մտքի զարգացման գործում։ Պրոֆեսոր Սեմ Չանգը, որը մասնակցել է Մարդու գենոմի նախագծին, հաստատել է Երկրի կենսոլորտին ոչ բնորոշ գեների առկայությունը՝ անկախ Քրիկից եւ Սիլվերից։ Որտեղի՞ց կարող էին գալ մեր նախնիները: Սկզբում ենթադրվում էր, որ մարդկությունն առաջացել է մի քանի աստղային համակարգերից, սակայն հետագայում հետազոտությունները ցույց են տվել, որ երկրային բոլոր ռասաները ծագել են մի խմբից: Հավանաբար, ժամանող արարածները շփվել են նեանդերթալցիների եւ կրոմանյոնների հետ, որոնք ձեւավորել են մարդկության ժամանակակից տեսքը: Վարկածն, իհարկե, լրացուցիչ ապացույցներ է պահանջում, եւ առայժմ այն ​​ավելի շատ գիտաֆանտաստիկայի է նման։ Սակայն հարցը բաց է մնում՝ մարդն իսկապե՞ս Երկրի զավակն է, թե՞ մի ինչ-որ ժամանակ իջել է երկնքից։

Կարդալ ավելին »

Հայտնաբերվել է պոտենցիալ բնակելի մոլորակ՝ Երկրից ընդամենը 20 լուսատու հեռավորությամբ

Ժնևի համալսարանի շվեյցարացի գիտնականները հայտնաբերել են HD 20794 d էկզոմոլորակը, որը գտնվում է իր աստղի բնակելի գոտում: Սա նշանակում է, որ դրա մակերեսին կարող է գոյություն ունենալ հեղուկ ջուր և, հետևաբար, կյանքի համար անհրաժեշտ պայմաններ: Ի՞նչ է հայտնի HD 20794 d-ի մասին Հեռավորությունը՝ Երկրից 19,7 լուսատարի, ինչը տիեզերական չափանիշներով շատ մոտ է: Չափերը՝ Երկրի զանգվածից մոտ 6 անգամ մեծ, ինչը ...

Կարդալ ավելին »

20 տարին մեկ անգամ․ մոլորակների մեծ շքերթ է սպասվում

«Մոլորակների շքերթը» գեղեցիկ դիտողական երևույթ է, որը տեղի է ունենում, երբ մի քանի մոլորակներ միաժամանակ դասավորվում են Արեգակի մի կողմում։ 2024 թվականի օգոստոսի 28-ի վաղ առավոտյան Երկիր մոլորակի բնակիչների համար տեսանելի կլինի վեց մոլորակների՝ Մերկուրիի, Մարսի, Յուպիտերի, Ուրանի, Նեպտունի և Սատուրնի «շքերթը»։ Ինչպես տեղեկացնում է Բյուրականի ասստղադիտարանը, Մարսը, Յուպիտերը և Սատուրնը հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով, սակայն Մերկուրին շատ մոտ կլինի հորիզոնին ...

Կարդալ ավելին »

Որքա՞ն նավթ է մնացել մոլորակի վրա. կսպառվի՞ արդյոք այն երբևէ

Հարյուր միլիոնավոր տարիների ընթացքում նավթը կուտակվել է մեր ոտքերի տակ գտնվող խորը ամբարներում, որոնք դարերի ընթացքում ձևավորվել են կենդանիների և բույսերի մնացորդներից, որոնք հայտնվել են Երկրի տակ և ծածկվել ավազի, տիղմի և ապարների շերտով: Ջերմությունն ու ճնշումն աստիճանաբար այն վերածել են  հեղուկ վիճակի, գրում է Live Science-ը։ Մոտ 165 տարի առաջ մենք սկսեցինք արդյունահանել այս բնական պաշարը պլաստմասսա, բենզին, ասֆալտ ...

Կարդալ ավելին »

Ավելի քան 180 միլիոն դոլար․ մոլորակի ամենաթանկ այցեքարտը Սթիվ Ջոբսի ինքնագրով է

Apple-ի համահիմնադիր և նախկին գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսի ստորագրությամբ ընկերության հազվագյուտ այցեքարտն աճուրդում վաճառվել է 181183 դոլարով և գնային նոր ռեկորդ է սահմանել, տեղեկացնում է Բոստոնի RR Auction աճուրդի տունը: Մի քանի օր առաջ, երբ աճուրդը դեռ շարունակվում էր, հաղորդվել էր, որ գինը հասել է 53 594 դոլարի, սակայն ի վերջո գումարը շատ ավելի բարձր է ստացվել։ Այցեքարտը թվագրված է 1983-ով ...

Կարդալ ավելին »

Bloomberg. մոլորակի ամենահարուստները

Bloomberg միջազգային գործակալությունը հրապարակել է մոլորակի ամենահարուստ մարդկանց նոր վարկանիշը, ըստ որի՝ վարկանիշի մասնակիցների մեծ մասն էլ ավելի է հարստացել։ Միլիարդատերերի ցուցակը գլխավորում է Telsa-ի հիմնադիր և Twitter-ի սեփականատեր, գյուտարար Իլոն Մասկը, որի կարողությունը 242 մլրդ դոլար է՝ տարեսկզբից 105 մլրդ դոլարով ավել։ Երկրորդ տեղում աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակի միակ եվրոպացին է՝ Բեռնար Առնոն, որի կարողությունը, ըստ վարկանիշի, կազմել է ...

Կարդալ ավելին »

SpaceX Starship-ը պատրաստ է․ զբոսնեք ուղեծրում և Լուսնի վրա

SpaceX Starship-ն արդեն ամբողջությամբ հավաքվել է և պատրաստ է իր առաջին թռիչքին։ Ընկերությունը ցուցադրել է հսկա հրթիռի տպավորիչ լուսանկարները Հարավային Տեխասի Starbase բազայում․ լուսանկարում երևում է չժանգոտվող պողպատից պատրաստված կորպուսը, 120 մետրանոց Super Heavy հրթիռը և բուն տիեզերանավը՝ հրթիռի ծայրին (Starship-ը՝ Ship 24 նախատիպի տեսքով): Starship-ի արձակումը տեղի կունենա ապրիլի 17-ին, սակայն, ինչպես նշում է Space.com-ը, պետք է հաշվի առնել, որ դեռ ...

Կարդալ ավելին »
ajax-loader