Հորդանանի մայրաքաղաք Ամմանում օդային տագնապի ազդանշաններ են հնչել՝ Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակված անօդաչու թռչող սարքերի պատճառով։ Այդ մասին հաղորդում է The Times of Israel-ը։ Հոնդանանի պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկիրը կալանել է մի շարք ԱԹՍ-ներ, որոնք մտել են իր օդային տարածք։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Կարդալ ավելին »Tag Archives: ԱԹՍ
Ռուսաստանի վրա արձակվել է 337 ԱԹՍ. Մոսկվայի մարզում կա զոհ
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը խոցել և որսացել են ուկրաինական 337 անօդաչու թռչող սարք, որոնցից 91-ը՝ Մոսկվայի մարզի երկնքում։ Այդ մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Նաև, ըստ գերատեսչության, ԱԹՍ-ներ են խոցվել Կուրսկի (126), Բրյանսկի (38), Բելգորոդի (25), Ռյազանի (22), Կալուգայի (10), Լիպեցկի (8), Օրյոլի (8), Վորոնեժի (6) և Նիժնի Նովգորոդի (3) մարզերում։ Մերձմոսկովյան շրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, ...
Կարդալ ավելին »Չինական մեծ պարիսպն օգտագործվում է ԱԹՍ-ներով արագ առաքման համար
Անօդաչու թռչող սարքերը օգտագործվում են Չինական Մեծ պատի վրա շտապ օգնության և փոքր ապրանքների շտապ առաքման համար: Այս մասին հայտնում է People’s Daily թերթը: Զբոսաշրջիկների ուշադրությունը գեղատեսիլ վայրերի վրա գրավելու և արտակարգ իրավիճակներում օգնություն ցուցաբերելու հնարավորությունը ընդլայնելու համար Meituan անօդաչու սարքերը բացել են Պեկինի առաջին անօդաչու թռչող սարքերի երթուղին Չինական Մեծ պարսպի վրայով: Անօդաչու ծառայությունն ապահովում է զբոսաշրջիկներին զովացուցիչ ըմպելիքների ...
Կարդալ ավելին »Կուբանի նավթաբազայում ԱԹՍ-ների գրոհի հետևանքով երեք ցիստեռն է բռնկվել. կան տուժածներ
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ լույս մայիսի 31-ի գիշերը տարածաշրջանի վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային գրոհի հետևանքով նավթամթերքով լի երեք ցիստեռն է բռնկվել Տեմրյուկի շրջանի նավթաբազայում. կան տուժածներ։ Այդ մասին նա գրել է իր Telegram ալիքում։ «Օդային հարվածից տուժել է նավթաբազայի ենթակառուցվածքը: Վնասվել և այրվում է նավթամթերքով լի երեք ցիստեռն: Ներկայում ընթանում են հրդեհի մարման աշխատանքներ…. Հրդեհը բարձր ...
Կարդալ ավելին »Ապագա պատերազմները հաղթելու են ԱԹՍ-ներով. Իլոն Մասկ
Ապագայի պատերազմներում կհաղթեն այն երկրները, որոնց անօդաչու սարքերն ավելի արդյունավետ կլինեն: X-ի իր միկրոբլոգում նման հայտարարություն է արել ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։ Նա նշել է, որ այսուհետև հակամարտությունները կլինեն «անօդաչուների պատերազմներ», որոնցում վճռորոշ դեր կխաղա ԱԹՍ-ների որակը։ «Ավելի կոնկրետ՝ դա ամսական արտադրվող անօդաչու թռչող սարքերի քանակն է՝ բազմապատկած ոչնչացման միջին գործակիցը։ Կհաղթի ավելի մեծ գործակից ունեցող կողմը»,- շեշտել է Մասկը։
Կարդալ ավելին »ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է նետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ անօդաչու թռչող սարքի միջոցով դատապարտյալների համար նախատեսված փաթեթ է նետվելու «Սևան» քրեակատարողական հիմնարկի խոտածածկ տարածք։ ՔԿՀ Հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, իրացնելով ստացված տեղեկությունները՝ վերոնշյալ տարածքային բաժնի ծառայողները «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացրել են տեղանքի զննություն։ «Հիմնարկի երկու դիտաշտարակների ...
Կարդալ ավելին »Վորոնեժում ԱԹՍ-ների գրոհից շենքեր են վնասվել, սահմանվել է արտակարգ դրություն
ՌԴ Վորոնեժի մարզի ղեկավար Ալեքսանդր Գուսևը հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գիշերային գրոհից հետո վնասվել են երեք շենքերի ավելի քան 30 բնակարաններ: Տուժել է 1 երեխա։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Նախնական տվյալներով, վնասվածքներ են ստացել Տեպլիչնայա փողոցի 10-հարկանի երեք շենքերի 35 բնակարաններ: Այժմ մասնագետներն զբաղվում են ժամանակավոր ապակեպատվածքի տեղադրմամբ: Բացի այդ, վնասվել են Օստրոգոժսկայա փողոցի չորս շենքերի ...
Կարդալ ավելին »ԱԹՍ-ների տեխնոլոգիական լուծումների անվճար դասընթաց կանցկացվի
Ինժեներական քաղաքը «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո կազմակերպում է «ԱԹՍ-ների տեխնոլոգիական լուծումները» անվճար դասընթաց, որի ընթացքում կլինեն նաև գործնական աշխատանքներ և ծանոթություն ԱԹՍ-ների աշխատանքին: Դասընթացի տևողությունը 5 օր է, մասնակցությունը՝ անվճար։ Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 2-ը ներառյալ լրացնել հետևյալ առցանց հայտաձևը: Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու ԱԹՍ-ների պատմությանը, տիպաբանությանը և կիրառության ոլորտներին, գործնական խնդիրներին և դրանց լուծման եղանակներին, ճարտարագիտական ...
Կարդալ ավելին »Իրանը նոր անօդաչու թռչող սարք է ներկայացրել
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ներկայացրել է Mohajer-10 անօդաչու թռչող սարքը, որն ունի 7 կիլոմետր բարձրությամբ և 2 հազար կիլոմետր գործողության շառավղով 24 ժամ անընդմեջ թռչելու կարողություն։ Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը։ ԱԹՍ-ն ներկայացվել է պաշտպանական արդյունաբերության օրվա կապակցությամբ տեղի ունեցած արարողության ժամանակ։ Ըստ գործակալության տեղեկատվության՝ այս անօդաչու թռչող սարքի վառելիքի առավելագույն պաշարը 450 լիտր է, բեռի առավելագույն քաշը՝ 300 ...
Կարդալ ավելին »ՌԴ Բրյանսկի մարզում ԱԹՍ-ն հարվածել է ոստիկանության շենքին
Ռուսաստանի Բրյանսկի մարզում անօդաչու թռչող սարքը հարվածել է Ներքին գործերի վարչության շենքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազն իր Telegram ալիքում։ Ռուսական կողմը նշում է, որ հարձակումն իրականացրել են Ուկրաինայի զինված ուժերը։ «Գիշերը Ուկրաինայի զինված ուժերը գրոհել են Տրուբչևսկի թաղամասը։ ԱԹՍ-ն ընկել է շրջանային ոստիկանության շենքի վրա։ Տուժածներ չկան։ Վնասվել են տանիքը և պատուհանները», – գրել ...
Կարդալ ավելին »