Tag Archives: Աթենք

Աթենքում բացվել է Հայաստանի արվեստի դպրոցների սաների բացառիկ ցուցահանդես

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ Աթենքում բացվել է Հայաստանի արվեստի դպրոցների սաների բացառիկ ցուցահանդես։ Ինչպես տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, «Հունական և Հայկական դիցաբանությունը երեխաների աչքերով» վերտառությամբ ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի է ունեցել «Մերկուրի» մշակութային հիմնադրամում և իրականացվել է «Universe Art» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում։  Ներկայացվել է մրցույթով ընգրկված շուրջ ...

Կարդալ ավելին »

Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում՝ Աթենքի «Ակրոպոլ»-նում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի ոգեկոչման արարողությունների շարքում Աթենքի «Ակրոպոլ» թատրոնում կայացել է կենտրոնական միջոցառումը և Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման արարողությունը, որը կազմակերպվել է Ատտիկայի մարզպետարանի և Հունաստանի Հայ դատի հանձնախմբի կողմից։ Այդ մասին հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։  Միջոցառմանը Հունաստանի կառավարության անունից ելույթ է ունեցել արտաքին գործերի փոխնախարար Իոաննիս Լովերդոսը, Հունաստանի խորհրդարանի կողմից՝ Աթանասիոս Պլևրիսը։ Ողջույնի խոսքով ...

Կարդալ ավելին »

SKY express-ը թռիչքներ կիրականացնի Աթենք-Երևան երթուղով

Հունական SKY express ավիաընկերությունը նոյեմբերի 6-ից մեկնարկելու է Աթենք-Երևան-Աթենք երթուղով չվերթները: Այդ մասին հայտնում են Զվարթնոց միջազգային օդանավակայանից, մանրամասնելով, որ չվերթների հաճախականությունը կլինի շաբաթը 3 անգամ՝ չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին:

Կարդալ ավելին »

Աթենքի կենտրոնական հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով

Հունաստանի մայրաքաղաք Աթենքի կենտրոնական Օմոնիա հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով` ի նշանավորում Հայաստանի Անկախության հաստատման 33-ամյակի։ Այդ մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանատունը՝ կից հրապարակելով տեսանյութ։ «Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ՝ Աթենքի կենտրոնական Օմոնիա հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով` ի նշանավորում Հայաստանի Անկախության հաստատման 33-ամյակի», – նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

Աթենքի մերձակայքում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել

Հունաստանում անտառային հրդեհները տարածվել են Աթենքի հյուսիսում, կրակի բոցերի բարձրությունը հասնում է մինչև 25 մետրի։ Հազարավոր մարդիկ տարհանվել են։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Ըստ հրշեջ ծառայության՝ Վառնավաս քաղաքում այրվում են տներ։ Հրշեջները տարհանել են մարդկանց, որոնք 20-25 մեքենաներով փորձել էին փախչել հրդեհներից, սակայն հայտնվել էին ծուղակում։  Օգոստոսի 10-ից Հունաստանում 40 հրդեհ է բռնկվել, որոնցից մի քանիսը դեռ չի հաջողվել ...

Կարդալ ավելին »
ajax-loader