Tag Archives: ՄՊՀ

Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողի մասնաբաժինն ավելացել է․ ՄՊՀ-ն՝ առցանց տաքսիների մասին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, հաշվի առնելով ոլորտի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկը, ուսումնասիրել է էլեկտրոնային հարթակներով փոխադրման ծառայությունների  (առցանց տաքսի) մատուցման ոլորտը՝ դիտարկելով «Թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորափոխադրման ծառայությունների պատվերների գրանցման, փոխանցման և ուղևորափոխադրման ծառայությունների կազմակերպման ծառայություն» ապրանքային շուկան։ Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ Էլեկտրոնային հարթակների արագ զարգացումը զգալիորեն դուրս է մղել շուկայից ավանդական տաքսի ծառայություններին: ...

Կարդալ ավելին »

Մայիսի 6-ից առևտրային ցանցերը և մատակարարները կաշխատեն նոր խաղի կանոններով. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հանդիպում էր նախաձեռնել բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ առևտրային ցանցերի և մատակարարների համար սահմանված նոր օրենսդրական կարգավորումների վերաբերյալ: Քննարկումը վարում էր ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը, միջոցառմանը մասնակցում էին ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը, Հանձնաժողովի, Էկոնոմիկայի նախարարության, ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի պատասխանատուներ և այլ շահագրգիռ անձինք:  ՄՊՀ-ից հայտնում են, որ միջոցառումը նպատակ ուներ օրենսդրական կարգավորումների հասցեատերերին պարզաբանելու օրենքի նոր պահանջները ...

Կարդալ ավելին »

Սիգարետի ներմուծման ծավալները 2022թ.-ին կրճատվել են շուրջ 30%-ով. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է ծխախոտի արտադրանքի ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել վերջին տարիներին ոլորտում տեղի ունեցած կառուցվածքային և օրենսդրական փոփոխությունները։ Ուսումնասիրության շրջանակում դիտարկվել են «Սիգարետ», «Տաքացվող և էլեկտրոնային ծխախոտ» ապրանքային շուկաները: Ուսումնասիրությունն իրականացվել է Ամբերդ հետազոտական կենտրոնի հետ համատեղ: Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ Սիգարետի ներմուծման ծավալները 2022 թվականին 2019 թվականի համեմատ կրճատվել են շուրջ ...

Կարդալ ավելին »

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը խնդիրներ է արձանագրել ՓՄՁ-ների ֆինանսավորման ոլորտում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) 2023 ուսումնասիրել է ՓՄՁ սուբյեկտների ֆինանսավորման ոլորտը՝ հաշվի առնելով ՓՄՁ-ների նշանակալի դերը ՀՆԱ-ի ձեւավորման, զբաղվածության եւ հարկային մուտքերի ապահովման համար, ինչպես նաեւ ՓՄՁ սուբյեկտների եւ վերջիններիս հետ առնչվող կառույցների կողմից բարձրաձայնված խնդիրները: ՄՊՀ-ից հայտնել են, որ ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ ՓՄՁ սուբյեկտների գործունեության ոլորտն ընդհանուր առմամբ ունի աճի եւ զարգացման միտում։ Դիտարկվող ժամանակահատվածում (2020-2022թթ.) շուրջ ...

Կարդալ ավելին »

Արձանագրվել են բենզինի ձեռքբերման և իրացման գների առերևույթ անհամարժեք փոփոխություններ․ ՄՊՀ-ն վարույթներ է հարուցել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով իրականացրել է բենզինի շրջանառության ոլորտում գնագոյացման և գնային քաղաքականության վերաբերյալ ուսումնասիրություն: Ուսումնասիրության ընթացքում դիտարկվել են բենզինի շրջանառության ոլորտում, այդ թվում՝ Երևան քաղաքի բենզալցակայաններում տեղի ունեցող գնային փոփոխությունները։Հանձնաժողովից հայտնում են, որ առկա տեղեկատվության ուսումնասիրության և համադրման արդյունքում 2022 և 2023 թվականների ընթացքում արձանագրվել են «Սի Փի ԷՍ էներջի գրուպ», «Ֆլեշ», ...

Կարդալ ավելին »

«Սև ուրբաթի» և Ամանորի զեղչերի ժամանակ տուգանվել է 35 տնտեսվարող. ՄՊՀ անդամը՝ պահանջների մասին

Հայաստանում նախորդ տարի սահմանված պահանջները խախտելու համար «Սև ուրբաթ»-ի և Ամանորի զեղչերի ժամանակ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը  վարույթ  է հարուցել 35 տնտեսվարողների նկատմամբ, որոնք տուգանվել են 100 մլն դրամի չափով: Հանձնաժողովն այս տարի ևս  «Սև ուրբաթ»-ին և տոներին ընդառաջ ակցիաների ժամանակ դիտարկելու է  տնտեսվարողների վարքագիծը, գնահատելու է ստացվող տարբեր ազդակները: Հրավիրած՝ «Խորհուրդներ բիզնեսին զեղչերի և այլ ակցիաների իրականացման վերաբերյալ. իրազեկում «Սև ...

Կարդալ ավելին »

ՄՊՀ որոշման արդյունքում Booking.com-ը բարելավել է պայմանները ՀՀ տնտեսվարողների համար

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հարուցած վարույթի արդյունքում «BOOKING.COM B․V․» ընկերությունը Հայաստանի Հանրապետությունը հանել է «Ընդլայնված պարիտետով երկրների» խմբից և ընդգրկել «Սահմանափակ պարիտետով երկրների» ցանկում: Արդյունքում` Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն ծավալող բնակատեղ տրամադրող տնտեսավարող սուբյեկտները (հյուրանոց, հյուրատուն և այլն) այսուհետ հնարավորություն ունեն Booking.com կայքում առաջարկվող գնից ավելի ցածր գին առաջարկել այլ հարթակներում, ինչպես նաև հյուրանոցի տարածքում և այլն: Բացառություն է կազմում ընկերության ...

Կարդալ ավելին »

Օրենսդրական բարեփոխումներ՝ ուշ վճարումների խնդրի կարգավորման նպատակով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, հաշվի առնելով փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին խոշոր տնտեսավարող սուբյեկտների կողմից մատակարարված ապրանքների դիմաց ուշ վճարելու և այլ կերպ տնտեսական գործունեությունը սահմանափակելու հնարավոր դեպքերը, մշակել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։ Այս մասին հայտնում է ՄՊՀ հանրային կապերի բաժինը։ ...

Կարդալ ավելին »
ajax-loader