Tag Archives: ծառայություն

Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված՝ փրկարարներն ուժեղացված ծառայություն կիրականացնեն

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով հուլիսի 16-ին ՆԳՆ փրկարար ծառայությունը, «Վարդավառի» տոնական միջոցառումներով պայմանավորված, Երևան քաղաքից դուրս եկող, ինչպես նաև՝ դեպի Երևան քաղաք միջպետական ավտոճանապարհներին ու անտառամերձ ճանապարհներին ծավալելու է ժամանակավոր փրկարարական հենակետեր և իրականացնելու է ուժեղացված ծառայություն։ Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, ուժեղացված ծառայություն կիրականացվի Գեղարքունիքի մարզի Շողակաթ բնակավայրի Սևանա լճի ափամերձ ...

Կարդալ ավելին »

Ինքնասպանության 13 փորձ, 79 հրդեհ՝ մեկ շաբաթում. Փրկարար ծառայություն

Հունիսի 12-ից 18-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 663 դեպք, որից 190-ը՝ արտակարգ: Այդ մասին տեղեկացնում է ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը։ Հրապարակված տվյալների համաձայն՝ մասնավորապես՝ հրդեհի՝ 79, փլուզման, դժբախտ պատահարի՝ 5-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, հեղեղման, դարափուլի, քարաթափման, կայծակի, գրունտային ջրերի հորիզոնի բարձրացման, ջրահեղձման, որոնողափրկարարական՝ 1-ական, ուժեղ քամու, ուժեղ կարկուտի՝ 4-ական, տեղատարափ անձրևի, դիակի հայտնաբերման՝ ...

Կարդալ ավելին »

Դատարանները մոտ 80 տոկոսով կբեռնաթափվեն

Այսուհետ բանկերը, վարկային կազմակերպությունները և կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունները քաղաքացիական հայցադիմում չեն ներկայացնելու դատարան, այլ գնալու են նոտարի մոտ, որն իր հերթին հայցադիմումը էլեկտրոնային եղանակող ուղարկելու է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։ Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ Նա նշեց, որ խոսքը մինչև 2 միլիոն դրամի վճարում չկատարելու գործերի մասին է, որը կազմում է քաղաքացիական գործերի 90 ...

Կարդալ ավելին »

ԱՊՀ երկրները ծառայությունների ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

 ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները ծառայությունների ազատ առևտուր և ներդրումային գործունեություն նախատեսող համաձայնագիր են ստորագրել։ Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այդ մասին Սոչիում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ Ակըլբեկ Ժապարովը։ «Մենք ստորագրել ենք մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք ուղղված են ԱՊՀ շրջանակներում բազմակողմ համագործակցության հետագա զարգացմանը: Ամենանշանակալին ծառայությունների ազատ առևտրի, ներդրումների սահմանման, գործունեության և ...

Կարդալ ավելին »

ԱՊՀ երկրներն ավարտել են ծառայությունների առևտրի շուրջ համաձայնագրի ստորագրման ընթացակարգերը

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրներն ավարտել են ներպետական ​​ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են ծառայությունների ազատ առևտրի համաձայնագրի ընդունման համար: Համաձայնագիրը պետք է ընդունվի հունիսի 8-ին Սոչիում նախատեսված ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։ Այդ մասին այսօր հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ պատասխանելով ТАСС-ի թղթակցի հարցին։ «Ներքին պետական ​​ընթացակարգերը տեղի են ունեցել: Հուսով ենք, որ (համաձայնագիրը) կստորագրվի (խմբ.՝ Սոչիի նիստում)», ...

Կարդալ ավելին »

Կիևյան փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ կան տուժածներ

Ապրիլի 9-ին` ժամը 16։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Շ․, ծնված 1966 թ․, ուղևոր՝ Ն․ Ֆ․, ծնված ...

Կարդալ ավելին »
ajax-loader