Անահիտ Ավանեսյանը Վրաստան պաշտոնական այցի շրջանակում վրացի գործընկերոջ` Միխեիլ Սարջվելաձեի ուղեկցությամբ, այցելել է Թբիլիսիի «Թոդուա» բազմապրոֆիլ բժշկական կենտրոն: Շրջայցի ընթացքում նախարարին է ներկայացվել բժշկական կենտրոնի գործունեության առանձնահատկությունները, պետական ֆինանսավորմամբ բնակչությանը մատուցվող ծառայությունները, ինչպես նաև քաղցկեղի բուժմանն ուղղված մոտեցումները։ Կլինիկայի գլխավոր տնօրեն Գիորգի Ցիվցիվաձեն հայկական պատվիրակությանը մանրամասներ է ներկայացրել կենտրոնում կիրառվող բուժման ժամանակակից մեթոդների և սարքավորումների մասին:
Կարդալ ավելին »Tag Archives: բժշկություն
ՀՀ-ին տրամադրվել 102 մլն եվրո արժողությամբ վարկ առաջնային բժշկական օգնության որակը բարելավելու համար
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 18-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրին: Հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 102 մլն եվրո արժողությամբ վարկ։ Ծրագրի նպատակն է` բարելավել ...
Կարդալ ավելին »