Tag Archives: Նոր Զելանդիան

Ավստրալիան և Նոր Զելանդիան նոր պատժամիջոցներ են մտցրել Ռուսաստանի դեմ

Ավստրալիան եւ Նոր Զելանդիան Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման երրորդ տարելիցին նոր պատժամիջոցներ են սահմանել ռուսական ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ, հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ավստրալիան հայտնել է անձնական պատժամիջոցների մասին Ռուսաստանի 70 քաղաքացիների եւ 79 ռուսական ընկերությունների նկատմամբ ֆինանսական պատժամիջոցների մասին։ Ավստրալիայի արտգործնախարար Փենի Վոնգը նշել է, որ պատժամիջոցները կիրառվել են, մասնավորապես, Ռուսաստանի կողմից գրավված Ուկրաինայի տարածքներում օկուպացիոն իշխանությունների աշխատակիցների, ռազմարդյունաբերական, տրանսպորտային եւ ֆինանսական ընկերությունների, ինչպես նաեւ այն ընկերությունների եւ անձանց դեմ, որոնք, ըստ Ավստրալիային հասանելի տեղեկատվության, ներգրավված են Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ ռազմական համագործակցության մեջ։ Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիտերսը հայտարարել է 52 ռուսաստանցի անձանց եւ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների մասին։

Կարդալ ավելին »

Նոր Զելանդիան մոտ 10 մլն դոլար կհատկացնի Կիևին

Վաշինգտոնում ընթացող ՆԱՏՕ գագաթաժողովի շրջանակում Նոր Զելանդիան հայտարարել է Ուկրաինային 16 մլն նորզելանդական դոլար (մոտ 9,8 մլն ամերիկյան դոլար) հատկացնելու մասին, տեղեկացրել է Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Միրոշնիչենկոն։ «Անկեղծ շնորհակալ եմ Նոր Զելանդիայի կառավարությանը Ուկրաինայի օգնության հերթական փաթեթի համար»,- գրել է նա «Ֆեյսբուքում»։ Դեսպանի խոսքով՝ փողը կտրամադրվի Ուկրաինայի ռազմական եւ հումանիտար օգնությանը։

Կարդալ ավելին »
ajax-loader