Tag Archives: անցակետ

Բելգիացի և ֆրանսիացի գործիչները դատապարտել են Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրումը

Բելգիացի և ֆրանսիացի թվով երեսուներկու քաղաքական և հասարակական գործիչներ հայտարարություն են ընդունել, որով դատապարտել են Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրումը և Արցախի բնակչության կրկնակի շրջափակումը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է։ «Մենք դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, որը խորացնում է հումանիտար ճգնաժամը Արցախում և վատթարացնում է տարածաշրջանի փխրուն անվտանգությունը։ Սույնով մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը կատարել իր ...

Կարդալ ավելին »

Վերին Լարսում տեխնիկական խնդրի պատճառով բարդություններ են առաջացել

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ Վերին Լարս անցակետի ռուսական հատվածում առկա տեխնիկական խնդրի պատճառով բարդություններ են առաջացել անցակետը հատող մեքենաների մաքսային ձևակերպումների հետ կապված: Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հարցի առնչությամբ մշտական կապի մեջ են համապատասխան երկրների պատկան գերատեսչությունների հետ: Աշխատանքներ են տարվում խնդրի շուտափույթ կարգավորման ուղղությամբ:

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը նախապատրաստվում է Թուրքիայի սահմանի «Մարգարա» անցակետի վերագործարկմանը

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) նախապատրաստվում է Թուրքիայի սահմանի «Մարգարա» անցակետի հնարավոր վերագործարկմանը՝ 3-րդ երկրի եւ դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար, այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: «Երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար ընթացող բանակցությունների մասին գիտեք: Եվ մենք հիմա այլ պետական մարմինների հետ միասին նախապատրաստվում ենք, որ երբ վերջնական որոշումը ...

Կարդալ ավելին »
ajax-loader