Tag Archives: կարգ

Սահմանվեց էկոպարեկային ծառայողի հատուկ և անձնական զենքը պահելու և կրելու կարգը

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում սահմանեց էկոպարեկային ծառայողի հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները պահելու և կրելու կարգը: Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էկոպարեկային ծառայողին հատկացված հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները պահելու և կրելու հետ կապված առանձնահատկությունները։ Այս նախագիծն ուղիղ կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ, սակայն դրա ընդունման անհրաժեշտությունը բխում է Օրենքից, որը նախատեսված է ՀՀ կառավարության 2021 թվականի ...

Կարդալ ավելին »

Փոփոխություններ` ուսուցչի հերթական ատեստավորման և վերապատրաստման կարգում․ նախագիծ

 ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում  փոփոխություններ կատարելու նախագիծը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։Ներկայում ուսուցիչների հերթական ատեստավորման վերապատրաստումն իրականացվում է նախարարության երաշխավորած  կազմակերպությունների կողմից, և բոլոր ուսուցիչները՝ անկախ իրենց հմտություններից և կարողունակություններից, ինչպես նաև ստաժից, մասնակցում են նույն դասընթացներին՝ հավաքելով սահմանված չափով կրեդիտներ, որի արդյունքում համարվում են ...

Կարդալ ավելին »

Փոփոխություն է կատարվել պատվովճարների տրամադրման կարգում․ԿԳՄՍՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը  հավանություն է տվել «ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի № 925-Ն որոշման մեջ  փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման նախագծին, որով հստակեցվել են ամսական պատվովճար ստանալու  պայմանները: Մարզական բարձր արդյունքների համար ցկյանս պատվովճար ստացող թեկնածուներին հաշվառում, փաստաթղթերի հավաքում և թեկնածուների հետագա առաջադրումն իրականացնում է ԿԳՄՍ նախարարությունը՝ համապատասխան մարզաձևերի ազգային ֆեդերացիաների կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա (տեղեկանք Հայաստանի ...

Կարդալ ավելին »

Հաստատվել է դպրոցներում երկարօրյա ուսուցման նոր կարգը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Երկարօրյա ուսուցումը կազմակերպվելու է երկարօրյա խմբերում, որոնք ստեղծվելու են՝ Ծնողների դիմումի հիման վրա (վճարովի սկզբունքով), որոնք միտված են սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնություն ցուցաբերելու, դասապատրաստումներին աջակցելու, ինքնուրույն սովորելու կարողությունները զարգացնելու նպատակով: Սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների համար երկարօրյա խմբում ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը հաստատեց 2023/2024 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը

Կառավարություն իր այսօրվա՝ ապրիլի 6-ի նիստում հաստատեց ՀՀ բուհերի և գիտական կազմակերպությունների 2023/2024 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը, գրում է Lragir-ը։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2022/2023 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելության մրցույթի արդյունքում համապատասխան չափանիշներին բավարարող դիմորդներ (որոշ մասնագիտություններից գծով ընդհանրապես չեն դիմել) չլինելու պատճառով թափուր է մնացել 40 տեղ (2021/2022 ուսումնական տարում թափուր էր մնացել 60 ...

Կարդալ ավելին »
ajax-loader