Tag Archives: հրադադար

Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը

Ադրբեջանի զինված ուժերը Արցախի հետ շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ մայիսի 21-ին խախտել են հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։  Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի 22-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և նռնականետ

Ադրբեջանի ԶՈւ-ն մայիսի 18-ին շփման գծի հյուսիսային, արևելյան և կենտրոնական ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ։ Այդ մասին տեղեկացնում են Արցախի պաշտպանության նախարարությունից: Բերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց և ՀԱՆ-17 նռնականետից՝ Կաշենի հանքավայրի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի 19-ի ...

Կարդալ ավելին »

Հայ-ադրբեջանական սահմանին գիշերը հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել

Հայ-ադրբեջանական սահմանին գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ինչպես հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է եղել:  Մայիսի 11-ին Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ:

Կարդալ ավելին »

ՌԴ խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել Ասկերանում

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմն Արցախում հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք է արձանագրել մայիսի 1-ին։ Ակդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ ներկայացնելով Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեության մասին ամենօրյա տեղեկագիրը։ Տեղեկագրում նշվում է, որ հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Ասկերանի շրջանում, տուժածներ չկան։ «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում փաստի առնչությամբ»,- ասված է տեղեկագրում։

Կարդալ ավելին »

Գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել․ՊՆ

Ապրիլի 12-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն: Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի: Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի փոփոխություն այս պահի դրությամբ չկա (6 զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր): Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանցիներն Ասկերանի շրջանում կրակել են դաշտում աշխատող խաղաղ բնակչի ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ

Այսօր՝ ապրիլի 5-ին, ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը նշանառության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի 48-ամյա բնակիչ Ռոբերտ Բեգլարյանին: Այդ մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունից հավելելով,որ ժամը 16:00-ի սահմաններում, Խնապատ գյուղի վարչական տարածքում իրեն պատկանող «Բելառուս-82» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, Ռոբերտ Բեգլարյանը հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների թիրախում: Հարակից մարտական դիրքերից նրանք հրաձգային ...

Կարդալ ավելին »
ajax-loader