Tag Archives: հրադադար

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին սխալ հաղորդագրություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Կարդալ ավելին »

Իրանը չի մասնակցի Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններին

Իրանը հայտարարել է, որ չի մասնակցի Գազայի պատերազմում հրադադարի ապահովման համար առաջիկա անուղղակի բանակցություններին, հայտնել է ԻՐՆԱ գործակալությունը։ «Մենք չենք մասնակցել ՀԱՄԱՍ-ի և վարչակարգի միջև հրադադարի անուղղակի բանակցություններին, որոնց օժանդակում են Եգիպտոսը, Կատարը և Միացյալ Նահանգները և մտադիր չենք մասնակցել նման բանակցություններին», – երեքշաբթի հայտարարել են ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունում: Մեկնաբանությունը հնչել է ի պատասխան լրագրողների, որոնք ցանկանում էին իմանալ՝ ...

Կարդալ ավելին »

Իսրայելը պատվիրակություն կուղարկի` մասնակցելու օգոստոսի 15-ին Գազայում հրադադարի շուրջ բանակցություններին

Իսրայելը պատվիրակություն կուղարկի` օգոստոսի 15-ին մասնակցելու Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններին: Այդ մասին հայտնել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից։ «Իսրայելի բանակցորդների պատվիրակությունն օգոստոսի 15-ին կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ՝ ԱՄՆ-ի կողմից առաջարկված շրջանակային համաձայնագիրն իրագործելու մանրամասները վերջնականապես համաձայնեցնելու համար», – հայտարարությունից մեջբերում է The Jerusalem Post-ը։  Հանդիպման վայրն առայժմ որոշված չէ։  Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի ղեկավարները Իսրայելին և ...

Կարդալ ավելին »

ՀԱՄԱՍ-ը Նեթանյահուին մեղադրել է հրադադարին դեմ լինելու մեջ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը ԱՄՆ Կոնգրեսում ցուցադրեց, որ նա չի ցանկանում պայմանավորվել Գազայի հատվածում ռազմական գործողության ավարտի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդների ազատ արձակման շուրջ։ Այդ մասին ասված է արմատական շարժման Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ «Պատանդներին վերադարձնելու փորձերի ակտիվացման մասին Նեթանյահուի խոսակցությունները կատարյալ սուտ են և մոլորության մեջ են գցում իսրայելական, ամերիկյան և միջազգային հասարակական կարծիքը, թեև ...

Կարդալ ավելին »

Գազայի հատվածում մինչև հաջորդ երկուշաբթի կլինի հրադադար․ Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև մարտի 4-ը։ «Ազգային անվտանգության հարցերով խորհրդականս՝ Ջեյք Սալիվանը, ինձ ասաց, որ մենք մոտ ենք: Մենք մոտ ենք, բայց դա դեռ չի արվել: Եվ ես հույս ունեմ, որ մինչև հաջորդ երկուշաբթի կլինի հրադադար»,- ինչպես գրում է CNN-ը, ասել է Ջո Բայդենը՝ ի ...

Կարդալ ավելին »

Իսրայելը 2-ամսյա հրադադար է առաջարկել ՀԱՄԱՍ-ին պատանդների ազատ արձակման դիմաց

Իսրայելը պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ առաջարկել է գործարք, որի շրջանակներում ռազմական գործողությունները երկու ամսով կդադարեցվեն՝ Գազայում պահվող բոլոր պատանդների դիմաց։ Այդ մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով իսրայելցի երկու պաշտոնյաների։ Առաջարկը չի ներառում պատերազմին վերջ դնելու համաձայնագիր, այնուամենայնիվ, ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր սա Իսրայելի կողմից առաջարկվող ամենաերկար հրադադարն է։ Գազայի հատվածում դեռ ավելի քան 130 ...

Կարդալ ավելին »

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև առաջին հրադադարն ուժի մեջ է մտել

Իսրայելի ու պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև սկսվել է քառօրյա հրադադարը, որի շրջանակներում օրվա վերջում ազատ կարձակվեն պատանդ պահվող իսրայելցի 13 կանայք և երեխաներ, իսկ պաշարված Գազայի հատված կմտնի հումանիտար օգնություն։ Գրեթե 7 շաբաթ շարունակվող պատերազմի ընթացքում սա առաջին հրադադարն է։ Հրադադարը սկսվել է տեղի ժամանակով ժամը 7։00-ին։ Իսրայելցի պաշտոնյաներից մեկը CNN-ին հայտնել է, որ 13 պատանդների ազատ արձակման դիմաց ...

Կարդալ ավելին »

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագիրը հետաձգվել է, ռազմական գործողությունները շարունակվում են․ BBC

Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը, որի շրջանակներում պետք է տեղի ունենար իսրայելցի պատանդների և պաղեստինցի բանտարկյալների փոխանակում, հետաձգվում է։Ինչպես տեղեկանում է BBC-ին, իսրայելցի պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ պատանդները մինչև նոյեմբերի 24-ն ազատ չեն արձակվի։ Իսրայելի արտգործնախարարն ավելի վաղ հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող առաջին պատանդներին բաց կթողնեն արդեն ...

Կարդալ ավելին »

Եգիպտոսն ակտիվ բանակցություններ է վարում Գազայում հումանիտար հրադադարի հասնելու համար

Եգիպտոսն ակտիվ բանակցություններ է վարում Գազայի հատվածում հումանիտար հրադադարի հասնելու համար՝ գերիների և ձերբակալվածների փոխանակման նպատակով։ Այդ մասին հայտնում է եգիպտական «Al-Qahera News» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին: «Եգիպտոսն ինտենսիվացրել է շփումները Գազայի հատվածում հումանիտար հրադադարի հասնելու համար», – նշել են աղբյուրները:

Կարդալ ավելին »

ՌԴ խաղաղապահ զորակազմը հրադադարի հարցով կապի մեջ է ԼՂ հայերի և Ադրբեջանի իշխանությունների հետ․ Զախարովա

 Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը հրադադարի հասնելու շուրջ կապի մեջ է Լեռնային Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների հետ։ Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային։ «Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրները։ Մենք հիմք ենք ընդունում այն, որ մեր խաղաղապահների անվտանգությունը անվերապահորեն կապահովվի բոլոր կողմերի կողմից։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը մշտական ​​կապի մեջ է Ղարաբաղի ...

Կարդալ ավելին »
ajax-loader