Tag Archives: ներմուծում

ԱՄՆ-ից մեքենաների ներմուծումը կրճատվել 3,5 անգամ. Գեւորգ Պապոյան

Հունվար-հոկտեմբերին Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25%-ով՝ կազմելով 50,2 մլն դոլար։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Հիմնականում ԱՄՆ ենք արտահանել ոսկերչական իրեր, թռչող սարքեր, ալկոհոլային խմիչքներ, ջրեր, ծխախոտ։ Այնուամենայնիվ ընդհանուր առևտրաշրջանառությունը նվազել է 59%-ով, քանի որ ներմուծումն է կտրուկ կրճատվել, մասնավորապես ԱՄՆ-ից ավտոմեքենաների ներմուծումը կրճատվել 3,5 անգամ կամ 442 մլն դոլարով»,- ասված է գրառման ...

Կարդալ ավելին »

Հայաստանից արտահանումն աճել է 2,1 անգամ, ներմուծումը` 2,5 տոկոսով

2024 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանումն աճել է 2,1 անգամ, իսկ ներմուծումը` 2,5 տոկոսով։ Այս մասին Ազգային ժողովում հոկտեմբերի 28-ին 2025 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Սակայն, ինչպես նշեց նախարարը, կան որոշ նրբերանգներ. Այսպես, հունվար-սեպտեմբերին արձանագրվել է արտահանման զգալի աճ, սակայն հայկական ծագման ապրանքների արտահանումը, բացառությամբ ոսկու, աճել է ...

Կարդալ ավելին »

Էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 876 հատ

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2024 թ. սեպտեմբերի 16-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 876 հատ։ Հիշեցնենք, որ 2024 թվականի համար մաքսային արտոնությամբ՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով, նախատեսված է երրորդ երկրներից Հայաստան ներմուծել 7400 հատ էլեկտրական ...

Կարդալ ավելին »

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2024թ. հունվար-հուլիսին

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հուլիս ամիսներին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 11․69 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 79․1%-ով կամ 5․16 մլրդ դոլարով։ Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 335.83%-ով կամ 5․81 մլրդ դոլարով և կազմել 7․55 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 64.57%-ը։ Երկրորդը Չինաստանն է՝ 567․5 մլն ...

Կարդալ ավելին »

86,3 տոկոսով ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը

Հայաստանը 2023 թվականին 86,3% – ով ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը՝ մինչեւ 86,8 հազար հատ։ Համապատասխանաբար աճել է նաև մաքսային արժեքը՝ 84,5% – ով՝ մինչեւ 1,3 մլրդ դոլար։ Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները ։ Հայաստանի համար ներմուծման հիմնական շուկաներն են ամերիկյանը (36,5%), մեքսիկականը (17,8%) եւ ճապոնականը (16,9%), որին հաջորդում են Կորեայի Հանրապետությունը (8%), Գերմանիան (6,4%), Չինաստանը (6,1%), Կանադան ...

Կարդալ ավելին »

Որտեղից ենք ամենաշատը բերում․ ներմուծումը՝ ըստ երկրների

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հունիս ամիսներին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 10․48 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 86.54%-ով կամ 4․86 մլրդ դոլարով։ Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 369.70%-ով կամ 5․55 մլրդ դոլարով և կազմել 7․05 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 67.25%-ը։ Երկրորդը Չինաստանն է՝ 442․8 մլն ...

Կարդալ ավելին »

Հայաստանը մի քանի անգամ ավելացրել է ոսկու արտահանումն ու ներմուծումը

2023 թվականին Հայաստանը մի քանի անգամ ավելացրել է ոսկու արտահանումն ու ներմուծումը (ներառյալ գալվանական փոշիացումը)։ Ինչպես վկայում են Հայաստանի Մաքսային ծառայության տվյալները, նախորդ տարի Հայաստանն արտահանել է 29 122,3 կգ ոսկի, ինչը 3,2 անգամ ավելի է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից (2022 թվականի 2,3 անգամ աճի դիմաց) ։ Մաքսային արժեքն աճել է 4.3 անգամ ՝ կազմելով 1.8 մլրդ դոլար: Արտահանման հիմնական ...

Կարդալ ավելին »

Մի փոքր կրճատվել է նավթամթերքի ներմուծումն արտահանման՝ մի քանի անգամ աճի պայմաններում

Հայաստանը 2023 թվականին ներմուծել է 522.3 հազար տոննա նավթամթերք, ինչը 0.6% – ով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին։ Ընդ որում, մաքսային արժեքը նվազել է 12,2 % – ով՝ մինչև 504.4 մլն դոլար։ Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները։ Հաշվետու ժամանակահատվածում նավթամթերքը, հիմնականում, ներմուծվել է Ռուսաստանից (70%), Իրանից (7,5%), Հունաստանից (4,9%), Արաբական Միացյալ Էմիրություններից (4,1%), Թուրքիայից (4%), Բուլղարիայից ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը

Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունում, իրականացվող բարեփոխումների շրջանակում, էականորեն պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների հետ կապված վարչարարությունը։ Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, եթե որևէ ապրանք իր նկարագրով և /կամ ապրանքային ծածկագրով ընդգրկված է երկակի կամ ռազմական նշանակության ապրանքների անվանացանկում, ապա անհրաժեշտություն է առաջանում պարզել, արդյոք այդ ապրանքն իր բնութագրերով հանդիսանում է այդպիսին, թե՝ ոչ։ Եթե պարզվում է, որ ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը կանխել է 7633 կգ չհայտարարագրված հագուստի ներմուծումը

ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշեն մաքսային կետ-բաժնի մաքսային ծառայողների իրականացրած ուսումնասիրության արդյունքում, հսկողություն է սահմանվել Հայաստանի Հանրապետությունում հաշվառված երեք բեռնատար տրանսպորտային միջոցների  նկատմամբ: «ԵԱՏՄ մաքսային օրենսդրության պահանջների համաձայն՝  օրերս Բագրատաշեն մաքսային կետ-բաժին ժամանած բեռնատարների նկատմամբ  հսկողություն իրականացնելու նպատակով՝ տրանսպորտային միջոցներն ուղարկվել են խորը զննման անգար։ Պարզվել է, որ տարանցման հայտարարագրերում բեռների վերաբերյալ տեղեկատվությունը  ճշգրիտ չէ։ Տրանսպորտային միջոցներից մեկում  մաքսային ծառայողները հայտնաբերել ...

Կարդալ ավելին »
ajax-loader