Մի փոքր կրճատվել է նավթամթերքի ներմուծումն արտահանման՝ մի քանի անգամ աճի պայմաններում

Հայաստանը 2023 թվականին ներմուծել է 522.3 հազար տոննա նավթամթերք, ինչը 0.6% – ով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին։ Ընդ որում, մաքսային արժեքը նվազել է 12,2 % – ով՝ մինչև 504.4 մլն դոլար։ Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները։

Հաշվետու ժամանակահատվածում նավթամթերքը, հիմնականում, ներմուծվել է Ռուսաստանից (70%), Իրանից (7,5%), Հունաստանից (4,9%), Արաբական Միացյալ Էմիրություններից (4,1%), Թուրքիայից (4%), Բուլղարիայից (3,3%), Լիբանանից (2,4%), Վրաստանից (1,2%), Ռումինիայից (0,9%), Կորեայի Հանրապետությունից (0,3%), Գերմանիայից (0,2%), ինչպես նաև Նիդերլանդներից, Ֆինլանդիայից, Բելառուսից, Բելգիայից, Թաիլանդից, Լեհաստանից, Լիտվայից, Հնդկաստանից, Կանադայից, Ղազախստանից, Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ուկրաինայից, Սլովակիայից, Սերբիայից, Չինաստանից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Ալբանիաիյից, Անգլիայից:

Ըստ աղբյուրի՝ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է նավթամթերքի արտահանման 2,4 անգամ աճ’ մինչև 963.9 տոննա, մաքսային արժեքի 19,1% աճի ֆոնին՝ մինչև 2.7 մլն դոլար: Նավթամթերքի հիմնական արտահանումը բաժին է ընկել Վրաստանին (73,7%), ՌԴ-ին (19,3%), Իրաքին (7%), և չնչին ծավալներ են ուղարկվել Գերմանիա և Խորվաթիա:

ajax-loader