Tag Archives: նախագահ

Իրանի նախագահի այցի շրջանակներում Երևանում կանցկացվի գործարար համաժողով

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան այցի շրջանակներում Երևանում օգոստոսի 19-ին կանցկացվի գործարար համաժողով։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։  Իրանական կողմից գործարար համաժողովին մասնակցության ցանկություն են հայտնել՝ արդյունաբերական, ճանապարհաշինության, գյուղատնտեսական, մատակարարման, դեղագործական, ինժեներական ծառայությունների, թեթև արդյունաբերության ոլորտների ներկայացուցիչներ։ Օգոստոսի 19-ին Երևանում կանցկացվի գործարար համաժողով՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի` օգոստոսի 18-21-ը Հայաստան նախատեսված այցի շրջանակներում։ Միջոցառմանը մասնակցել ...

Կարդալ ավելին »

Բրազիլիայի դատարանը հրահանգել է տնային կալանքի ենթարկել նախկին նախագահ Բոլսոնարուին

Բրազիլիայի Դաշնային գերագույն դատարանի դատավոր Ալեշանդրի դի Մորայսը հրաման է տվել երկրի նախկին նախագահ (2019-2022 թթ.) Ժաիր Բոլսոնարուին տնային կալանքի ենթարկել։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: Բրազիլիայի նախկին ղեկավարին տնային կալանքի են ենթարկել լրագրողների հետ շփման վերաբերյալ դատարանի արգելքի խախտման համար. այդ սահմանափակումների սահմանումից երեք ժամ անց Բոլսոնարուն հարցազրույցներ է տվել մի քանի լրագրողների։ Դատարանը նաև Բոլսոնարուին արգելել է ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ նախագահը մասնակցում է  ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մայիսի 26-28-ը Հյուսիսային Մալեում (Մալդիվների Հանրապետություն) մասնակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը: ՊԵԿ–ից հայտնում են, որ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, որպես համանախագահող երկիր, Մալդիվների հարկային մարմնի ղեկավարի հետ համատեղ վարում է համաժողովը։  Էդուարդ Հակոբյանը մեկ անգամ ևս շեշտադրել է Ասիայի ...

Կարդալ ավելին »

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։   Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին:

Կարդալ ավելին »

ԱԺ փոխնախագահն ու ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները` ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ, ապրիլի 23-ին հանդիպել են ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկանում ենքՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին եւ ներքաղաքական թեմաներին վերաբերող հարցեր:

Կարդալ ավելին »

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի հունիսին

Նախնական պայմանավորվածությամբ` Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կժամանի Հայաստան հունիսի 5-6-ին։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Պաշտոնական այց է, երկկողմ տարբեր հարցեր կան, որոնք մնացել են։ Կփորձենք այդ հարցերը լուծել», – նշեց Սիմոնյանը՝ առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու։

Կարդալ ավելին »

ՀՀ նախագահն այցելել է Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի

Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի: ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը շնորհակալություն է հայտնել նախագահին այցելության համար և շեշտել նման այցերի կարևորությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար: Հանրապետության նախագահը շփվել է համայնքի ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել համայնքային կյանքի անցուդարձով:

Կարդալ ավելին »

Ջրային կոմիտեի նախկին նախագահի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը

Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Այդ մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ մանրամասնելով, որ  Կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Վահագն Գևորգյանն ունի մեղադրյալի կարգավիճակ։ Նույն գործով ներգրավված են այլ անձինք ևս: Այլ մանրամասներ չհաղորդեցին՝ նախաքննության շահերից ելնելով։ Ավելի վաղ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Գևորգյանն ազատվել էր ...

Կարդալ ավելին »

Ձմեռային տուրիզմը Հայաստանում կարող է պահանջված դառնալ. կոմիտեի նախագահ

Ձմեռային տուրիզմի զարգացման համար Հայաստանում մեծ ներուժ կա, և որոշակի ներդրումների արդյունքում այն կարող է դառնալ զբոսաշրջության համար շատ պահանջված: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց  Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը՝ շեշտելով, որ ձմեռային տուրիզմն ու սպորտաձևերը կարող են շատ հետաքրքրել արաբական աշխարհից՝ ԱՄԷ-ից, Կատարից, Օմանից  և այլ երկրներից եկող զբոսաշրջիկներին: Լուսինե Գևորգյանի խոսքով՝ այս երկրներում չկա ձմեռ, այդ պատճառով ...

Կարդալ ավելին »

Աստանայում ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին կմասնակցի 5 երկրի նախագահ

Աստանայում նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին կմասնակցեն հինգ երկրների նախագահներ, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղարներ Սերգեյ Լեբեդևը և Չժան Մինը։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Սադիր Ժապարովը, Էմոմալի ...

Կարդալ ավելին »
ajax-loader