Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը խոստացել է, որ կաշխատի, «որպեսզի կանգնեցնի պատերազմները»։ «Ես չեմ պատրաստվում պատերազմ սկսել։ Ես պատրաստվում եմ կանգնեցնել պատերազմները»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Մար-ա-Լագոյի իր կալվածքում (Ֆլորիդայի նահանգ)։ «Մենք ցանկանում ենք, որպեսզի մեզ մոտ լինեն ուժեղ զինված ուժեր, բայց այն տեսլականով, որ դրանք ստիպված չլինենք գործադրել։ Ինչպես գիտեք, չորս տարվա ընթացքում (երբ Թրամփն իշխանությունում ...
Կարդալ ավելին »Tag Archives: Թրամփ
Իլոն Մասկը գրեթե 75 միլիոն դոլար է նվիրաբերել Թրամփի քարոզարշավի խմբին
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը երեք ամսվա ընթացքում գրեթե 75 միլիոն դոլար է նվիրաբերել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին սատարող America PAC քաղաքական կոմիտեին։ Այդ մասին հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված հաշվետվությունը։ Reuters-ը նշում է, որ ըստ հաշվետվության, Մասկը 74,95 միլիոն դոլար է նվիրաբերել Թրամփի նախընտրական քարոզարշավին հուլիսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակաշրջանում։ America PAC-ը, ...
Կարդալ ավելին »Հարիսը ընտրողների աջակցության մակարդակով 1 տոկոսային կետով առաջ է անցել Թրամփից. WSJ
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը ընտրապայքարում ընտրողների աջակցության հարցում մրցակցից առաջ է անցել 1 տոկոսային կետով։ Այս մասին վկայում են The Wall Street Journal թերթի անցկացրած նոր հարցման արդյունքները։ Այդ տվյալներով՝ Հարիսի օգտին պատրաստ է քվեարկել հարցման ենթարկված ամերիկացիների 48 տոկոսը, Թրամփի օգտին՝ 47։ Հարցում անցկացվել է օգոստոսի 24-28-ին, մասնակցել է 1,5 հազար ամերիկացի։ Վրիպանքը կազմել է 2,5 ...
Կարդալ ավելին »Google․ իրանցի հաքերները գրոհել են Թրամփի և Բայդենի նախընտրական շտաբները
Google-ի վերլուծության խումբը չորեքշաբթի տեղեկացրել է, որ «APT42 հաքերային խումբը, որը կապված է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ, գրոհել է մոտ տասներկու անձանց էլեկտրոնային փոստերը, այդ անփինք կապված են նախագահ Բայդենի եւ նախկին նախագահ Թրամփի հետ», գրել է Politico-ն։ Վերլուծությունում նշվել է, որ Google-ը արգելափակել է APT42-ի բազմաթիվ փորձերը՝ «մտնելու այդ անձանց անձնական օգտահաշիվներ, տեղեկացրել է թիրախային ընկերություններին եւ ...
Կարդալ ավելին »Թրամփը և Հարիսը սեպտեմբերին բանավեճ կանցկացնեն
ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը և Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը սեպտեմբերի 10-ին բանավեճ կանցկացնեն ABC-ի եթերում։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը։ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփը Ֆլորիդայում անցկացրած մամուլի ասուլիսում հայտնել է, որ ևս երկու բանավեճ է ուզում անցկացնել փոխնախագահ Հարիսի հետ՝ սեպտեմբերի 4-ին և սեպտեմբերի 25-ին։ Հարիսը հայտնել է, որ պատրաստ է ավելի շատ բանավեճերի, սակայն ...
Կարդալ ավելին »Թրամփը վիրակապված ականջով ներկայացել է հանրապետականների համագումարին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր դեմ մահափորձից գրեթե 48 ժամ անց ներկայացել է Հանրապետականների ազգային համագումարին՝ բուռն ծափահարությունների արժանանալով։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Միլուոքի քաղաքում անցկացվող 4-օրյա համագումարին Թրամփը ներկայացել է վիրակապված ականջով։ Հավաքված բազմությունը վանկարկել է «Պայքարեք» և պարզել բռունցքները, ինչպես արել էր Թրամփը վիրավորում ստանալուց րոպեներ անց։ Նախկին նախագահը շնորհակալություն է հայտնել, այնուհետև տեղավորվել իր համար ...
Կարդալ ավելին »Թրամփը ԱՄՆ առաջին նախագահն է, որը մեղավոր է ճանաչվել հանցագործության մեջ
Դոնալդ Թրամփը դարձել է ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, որին մեղավոր են ճանաչել քրեական հանցագործության մեջ։ Նյու Յորքի դատարանը նրան մեղավոր է ճանաչել ֆինանսական հաշվետվությունները կեղծելու մեջ։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Երկու օրվա քննարկումներից հետո 12 ատենակալները Թրամփին մեղավոր են ճանաչել նրան առաջադրված մեղադրանքի բոլոր 34 դրվագներով։ Նրա նկատմամբ պատժի նշանակման նիստը կկայանա հուլիսի 11-ին։ Ակնկալվում է, որ սրանից ...
Կարդալ ավելին »Թրամփը ֆինանսական կեղծիքների գործով դատավարությունն անվանել է Բայդենի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակում
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը գործնական փաստաթղթերի կեղծման գործին իր մասնակցությամբ դատավարությունն անվանել է ԱՄՆ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի հարձակումն իր և ամբողջ երկրի վրա։ «Ջո Բայդենի ոգեշնչված դատավարությունը հարձակում է նրա քաղաքական հակառակորդի և ամբողջ Ամերիկայի վրա», – գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում: Նա նշել է, որ այս գործընթացին, որն, ըստ նրա, վարում է կոռումպացված դատավորը, «հետևում ...
Կարդալ ավելին »Բայդենն ու Թրամփն ապահովել են իրենց թեկնածության առաջադրումը նոյեմբերյան ընտրություններին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախնական ընտրությունների արդյունքներով արդեն ապահովել են իրենց թեկնածության առաջադրումը նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։ Այդ մասին հաղորդում է CNN-ը։ Բայդենը դեռ մինչև Ջորջիայում, Վաշինգտոնում, Միսիսիպիում և Հավայան կղզիներում անցկացվող նախնական ընտրություններում (փրայմերիզ) ձայների վերջնական հաշվարկն արդեն հավաքել էր բավական թվով պատվիրակներ, որպեսզի իրեն ապահովի Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնում իր առաջադրումը: Հաշվի առնելով ...
Կարդալ ավելին »Թրամփը պետք է կամավոր ներկայանա Ջորջիա նահանգի բանտ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և Ջորջիայի ընտրություններին միջամտության գործով մյուս 18 մեղադրյալները մինչև օգոստոսի 25-ը կամավոր պետք է ներկայանան Ջորջիայի Ֆուլթոն շրջանի բանտ, որտեղ նրանց պաշտոնապես կձերբակալեն։ Այնուհետև նրանք կկանգնեն դատարանի առաջ: Այդ մասին ասվում է շրջանի շերիֆի գրասենյակի հայտարարության մեջ։ «Այս պահին, գլխավոր դատախազությունից և նախագահող դատավորից ստացված ցուցումներից ելնելով, ակնկալվում է, որ բոլոր 19 մեղադրյալները կընդունվեն Ռայս ...
Կարդալ ավելին »