Tag Archives: ագն

Ավարտվել է Բայրամով-Միրզոյան հանդիպումը. ՀՀ ԱԳՆ

2024թ. փետրվարի 28-29-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Վիլլա Բորսիգում, կայացել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ նախարարները և նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ Արտահայտվել է փոխադարձ համաձայնություն՝ շարունակել բանակցությունները բաց հարցերի ...

Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանը կմասնակցի Դուբրովնիկի համաժողովին

Հուլիսի 7-8-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայում կմասնակցի Դուբրովնիկի համաժողովին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նախատեսվում է նախարար Միրզոյանի մասնակցությունը «Համաշխարհային կարգը խախտված. ինչպես կայունացնել համաշխարհային քաղաքականությունը» պանելային քննարկմանը, ինչպես նաև հանդիպումներ գործընկերների հետ:

Կարդալ ավելին »

ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև կայացել են խորհրդակցություններ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել են խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում փոխգործակցության, Իրանի հետ կողմերի համագործակցության, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բազմակողմ հարթակներում համագործակցության թեմաներով։ Հայկական կողմը ներկայացնում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալներ Մնացական Սաֆարյանը և Վահան Կոստանյանը, իսկ ՌԴ պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն: Քննարկվել է հիշյալ տարածաշրջաններում գործունեությանն, ...

Կարդալ ավելին »

Գերեվարվածներից շատերի ճակատագրերը մինչ օրս պարզված չեն․ ՀՀ ԱԳՆ

31 տարի առաջ՝ 1992թ․ ապրիլի 10-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվեց Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա հայկական բնակավայրում խաղաղ բնակչության ծրագրավորված դաժան կոտորածը, որի հետևանքով շուրջ 5000 բնակչություն ունեցող բնակավայրն ամբողջությամբ ենթարկվեց էթնիկ զտման, ավելի քան 50 խաղաղ բնակիչ դաժանաբար սպանվեց, նույնքան էլ գերեվարվեց. տվյալներ, որոնք փաստագրված են «Human Rights Watch» և «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում: Այս մասին հայտարարություն ...

Կարդալ ավելին »

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությամբ վիճակն արմատապես փոխվում է. Ռուսաստանի ԱԳՆ

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունից և Ռուսաստանի սահմանների հետ դաշինքի շփման գծի մեծանալուց հետո իրավիճակը Հյուսիսային Եվրոպայում արմատապես կփոխվի․ Մոսկվան սպառնալիքները զսպելու համար ստիպված կլինի ռազմատեխնիկական և այլ բնույթի պատասխան միջոցներ ձեռնարկել։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ կապված ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության բոլոր գործընթացների ավարտի հետ: «Ռուսաստանի Դաշնության սահմանների հետ ՆԱՏՕ-ի անմիջական շփման գծի ավելի քան կրկնակի մեծանալու հետևանքով ...

Կարդալ ավելին »
ajax-loader