Tag Archives: Ֆինլանդիա

Ֆինլանդիան Ուկրաինային զինամթերք կմատակարարի՝ օգտագործելով ռուսական ակտիվների եկամուտները

Ֆինլանդիան Ուկրաինային զինամթերք կմատակարարի՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված 90 միլիոն եվրոյի եկամուտը: Այդ մասին հաղորդել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը։ «Ֆինլանդիան Եվրահանձնաժողովի հետ համաձայնագիր է ստորագրել Ուկրաինային ծանր զինամթերք մատակարարելու վերաբերյալ։ Զինամթերքը կգնվի ֆիննական արդյունաբերությունից, իսկ գնումն ինքնին կֆինանսավորվի ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտների հաշվին՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով», – գերատեսչության հաղորդագրությունից հատված է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Ըստ պաշտպանության ...

Կարդալ ավելին »

ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի դեսպան Կրիստի Նարինենին։ Այդ մասին ասված է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Պատիվ է հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի դեսպան Կրիստի Նարինենին և համառոտ կերպով նրան ներկայացնել դիտորդական առաքելության առաջադրանքները, գործունեությունը և վերջին զարգացումները»,-նշված է առաքելության գրառման մեջ։  Գրառման մեջ նաև ընդգծվել է, որ Ֆինլանդիան ԵՄ դիտորդական առաքելության ...

Կարդալ ավելին »

Ֆինլանդիան ավելի քան 30 հազար եվրո է ստացել ՌԴ հետ սահմանին լքված հեծանիվների համար

Ֆինլանդիայի մաքսային մարմինները բազմաթիվ աճուրդների ժամանակ հավաքել են ավելի քան 30 հազար եվրո՝ ժամանած ապաստան հայցողների կողմից նախկինում Ռուսաստանի հետ հանրապետության սահմանին լքված հեծանիվների վաճառքի համար: Այդ մասին հայտնում է yle հանրային հեռուստաընկերությունը։ Հստակեցվում է, որ աճուրդները տարբեր ժամանակներում տեղի են ունեցել Սալլա, Կուհմո, Համինա, Վաալիմա, Նիիրալա և Նուիջամաա քաղաքներում։ Հեծանիվները վաճառվում էին մեկից մինչև մի քանի հարյուր եվրո գներով, ...

Կարդալ ավելին »

Ֆինլանդիայում տեղի է ունեցել հրաձգություն դպրոցում. կան տուժածներ

Ֆիննական Վանտաա քաղաքում երեքշաբթի առավոտյան հրաձգություն է տեղի ունեցել դպրոցում։ Երեք երեխա վիրավորվել է, նրանց տեղափոխել են հիվանդանոց, գրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Ֆինլանդիայի ոստիկանությանը։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել Վիերտոլա դպրոցում, որտեղ սովորում է առաջինից իններորդ դասարանների մոտ 800 աշակերտ, աշխատում է մոտ 90 մարդ։ Ոստիկանությունում հայտնել են, որ կասկածյալին բռնել են, նա 13 տարեկան է։ ...

Կարդալ ավելին »

Աշխարհի ամենաերջանիկ երկիրը Ֆինլանդիան է․ ո՞ր հորիզոնականում է Հայաստանը

Երջանկության մասին 2024 թ․ համաշխարհային զեկույցում Հայաստանն ամենաերջանիկ երկրների շարքում զբաղեցրել է 82-րդ հորիզոնականը։  Հարցումներն իրականացրել է Gallup ընկերությունը։ Ուսումնասիրությունը հիմնվում է վեց հիմնական գործոնի վրա՝ յուրաքանչյուր անձին ընկնող ՀՆԱ, սոցիալական աջակցություն, առողջություն, ազատություն, առատաձեռնություն և կոռուպցիայի մակարդակ։ Վարկանիշը, սակայն, հիմնված է ոչ թե տվյալ երկրում այդ ցուցանիշներից որևէ մեկի վրա, այլ իրենց կյանքի վերաբերյալ անհատների սեփական գնահատականների։   Արդեն ...

Կարդալ ավելին »

Ֆինլանդիան մարտի 16-ից կսկսի կալանել ՌԴ համարանիշներով մեքենաները

Ֆինլանդիայի իշխանությունները հայտարարել են, որ ռուսական համարանիշներով ավտոմեքենաների սեփականատերերը պարտավոր են մինչև մարտի 16-ն իրենց մեքենաները դուրս բերել երկրից, քանի որ շաբաթ օրվանից կարող է սկսվել նրանց ավտոմեքենաների կալանումը: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Առաջիկա շաբաթ օրվանից ճանապարհներին նկատված ռուսական գրանցմամբ ավտոմեքենաների վարորդները պետք է վերահսկիչ մարմիններին ապացուցեն, որ իրենք իրավունք ունեն ավտոմեքենան օգտագործել Ֆինլանդիայում: Հանձնարարվում է համապատասխան փաստաթղթեր ունենալ ...

Կարդալ ավելին »

Մինչև ապրիլի 14-ը Ֆինլանդիան փակ կպահի Ռուսաստանի հետ սահմանը

Ֆինլանդիայի կառավարությունը որոշել է, որ Ռուսաստանի հետ ցամաքային սահմանի անցակետերը փակ կմնան մինչև ապրիլի 14-ը։ Այս մասին հայտնել է Ֆինլանդիայի ՆԳՆ-ն։ Ռուսաստանի հետ սահմանին գտնվող ցանկացած անցակետում անհնար կլինի նաև միջազգային պաշտպանության համար դիմումներ ներկայացնելը, նշվում է հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին »

Ֆինլանդիան երկարաձգում է Ռուսաստանի հետ սահմանի փակումը

Ֆինլանդիան կերկարաձգի Ռուսաստանի հետ սահմանի փակումը ևս 4 շաբաթով՝ մինչև փետրվարի 11-ը։ Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն: Սահմանը նախատեսված էր վերաբացել հունվարի 15-ին, սակայն երկրի Ներքին գործերի նախարարությունը հունվարի 11-ին հայտարարել է երկարաձգման մասին:  Ֆինլանդիան Ռուսաստանի հետ բոլոր 8 սահմանային կետերը փակել էր անցյալ տարվերջին՝ Մոսկվային ապաստան հայցողների և առանց փաստաթղթերի միգրանտների սահմանն անցնելը խրախուսելու մեջ մեղադրելուց հետո: Ռուսաստանը ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ը Ֆինլանդիայի դեսպանի հետ քննարկել է իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 24-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տկն. Կիրստի Նարինենին (նստավայրը՝ Ստոկհոլմ) և Ֆինլանդիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սթրայթ Թիմոթի Դեյվիդին: ՄԻՊ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը ներկայացրել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած խնդիրներին վերաբերելի հարցեր: Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել կառույցի ...

Կարդալ ավելին »
ajax-loader