Tag Archives: միպ

ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են «Վանաձոր» ՔԿՀ. եղել են առանձնազրույցներ ինքնավնասման փորձ կատարած անձանց հետ

Զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղեկություն է ստացվել առ այն, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձինք ինքնավնասման փորձ են կատարել: ՄԻՊ-ից հայտնում են, որ նշված տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ բարձրացված խնդիրը, այդ թվում՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր, հրատապության կարգով քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։ Բացի ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ը խոստանում է հետևողական լինել աղետի գոտու բնակիչների բոլոր իրավունքների պատշաճ ապահովման հարցում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի առաջին իսկ պահից աշխատել է արտակարգ ռեժիմով։ ՄԻՊ աշխատակազմի առաջնահերթ խնդիրներից են եղել մոնիթորինգը՝ մարդկանց խնդիրները բացահայտելու նպատակով և քաղաքացիների բարձրաձայնած խնդիրների հասցեագրումը։ Ալավերդի քաղաքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ «Այսօր ես եկել եմ Լոռու մարզ՝ հասկանալու համար ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 24-ին հարցազրույց է տվել բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Պաշտպանը The Guardian, The Independent, The Guardian/The Critic, The Telegraph/The Critic, Adam Smith Institute,  BBC, UnHerd լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, անդրադարձել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքներին առնչվող հարցերին։ Անահիտ Մանասյանը նշել է, որ բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման ...

Կարդալ ավելին »

Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվել են ՄԻՊ-ի անմիջական ուշադրության ներքո

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ամփոփել է 2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում իրականացրած աշխատանքներն՝ ընդգծելով, որ այս տարի ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվել են իր անմիջական ուշադրության ներքո: ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ ընդհանուր առմամբ ձմեռային զորակոչին ստացվել է 72 բողոք, որոնք մեծ մասամբ վերաբերել են բժշկական հետազոտություններին և փորձաքննություններին, առողջական խնդիրների կապակցությամբ ուղեգրեր տրամադրելուն, բժշկական հանձնաժողովների եզրակացությունների բողոքարկումներին, ընտանեկան ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ը Ժնևում հանդիպել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի փոխտնօրենի հետ

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 8-ին Ժնևում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի փոխտնօրեն Օկտավիան Բիվոլի հետ։ Ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկմանը, որին մասնակցել է նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, անդրադարձ է կատարվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Պաշտպանի աշխատակազմի համագործակցությամբ իրականացվող ծրագրերին, երեխաների իրավունքների պաշտպանության ...

Կարդալ ավելին »

Հայ մամուլի աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված. ՄԻՊ-ի ուղերձը

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայ մամուլի օրվա առթիվ ուղերձով է հանդես եկել:  Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Զանգվածային լրատվության միջոցների սիրելի´ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ: Հայ մամուլի օրը ևս մեկ առիթ է խոսելու Ձեր՝ լրատվական համայնքի բարդ ու պատասխանատու աշխատանքի մասին, ընդգծելու Ձեր աշխատանքի կարևորությունը։ Հայ մամուլի աշխատանքը պետք է լինի ազատ ու ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ռազմական ագրեսիան ձևախեղում է մարդու իրավունքների պաշտպանության արժեքները․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիվ վարքագիծը, սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական գործողությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ ներկայացնում քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից: Հայաստանի օմբուդսմենը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան Ստեփանակերտի և այլ ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ը հրապարակվել է զեկույց՝ Երասխի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանն այսօր՝ հուլիսի 18-ին, հրապարակել է ՀՀ Արարատի մարզի Երասխ բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների հետևանքով մարդու իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույց: Փաստաթղթում ներկայացվում են Պաշտպանի կողմից Երասխ բնակավայրում իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներով արձանագրված մարդու հիմնարար իրավունքների խախտումները։ Զեկույցում հավաքագրվել և վերլուծվել են 2023 թվականի հունիսին բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների հետևանքով մարդու իրավունքների խախտումները, ինչպես ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն Մարդու իրավունքների նոր պաշտպան ունի․ Անահիտ Մանասյանն ընտրվեց

ՀՀ ազգային ժողովը Անահիտ Մանասյանին ընտրեց Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում: Փակ գաղտնի քվեարկությունից հետո քվեարկության արդյունքները հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 69 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել:

Կարդալ ավելին »

ԱԺ հանձնաժողովը ՄԻՊ պաշտոնում հավանություն տվեց Անահիտ Մանասյանի թեկնածությանը

ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում հավանություն տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած թեկնածու Անահիտ Մանասյանի թեկնածությանը, որն այս պահին զբաղեցնում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը: Մանասյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 4 պատգամավոր, իսկ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից միասնական ներկայացված թեկնածու Էդգար Ղազարյանի թեկնածությանը՝ 1 պատգամավոր: Մանասյանի թեկնածության կքննարկվի ...

Կարդալ ավելին »
ajax-loader