Ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքների հետ կապված հարցերը շարունակում են գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո։ ՄԻՊ-ից հայտնում են, որ պաշտպանի աջակցությունը կարող եք ստանալ՝ զանգարահելով թեժ գծի 116 հեռախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։ Պաշտպանին կարող եք դիմել նաև՝ այցելելով Պաշտպանի աշխատակազմ՝ ք․ Երևան, Պուշկին 56Ա, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով՝ ombuds@ombuds.am։
Կարդալ ավելին »Tag Archives: ՄԻՊ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ՝ գնահատելու ազատազրկված օտարերկրացիների պայմանները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 23-ին հերթական այցն են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Նպատակն էր գնահատել ազատությունից զրկված օտարերկրացի անձանց կենցաղային, սանիտարահիգիենիկ պայմանները, մարդու իրավունքների պաշտպանության վիճակը։ ՄԻՊ-ից հայտնում են, որ քննարկումներ են իրականացվել ՔԿՀ-ի վարչակազմի հետ՝ հասկանալու նրանց մարտահրավերներն ու մտահոգությունները։ Ըստ ՔԿՀ-ի վարչակազմի տրամադրած տվյալների՝ հուլիսի 23-ի դրությամբ ՔԿՀ-ում պահվում էր 180 օտարերկրացի, այդ թվում՝ ապաստան հայցողներ։ Արձանագրվել ...
Կարդալ ավելին »ՄԻՊ-ն ընդունել է ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 23-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։ Ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մասնակցել են նաև ԿԽՄԿ գրասենյակի պաշտպանության գծով համակարգող Կորինա Կին Էգգենբերգերը և իրավաբանական խորհրդատու Արփինե Առաքելյանը։ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ...
Կարդալ ավելին »Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները միջազգային հանրության կողմից պետք է արժանանան պատշաճ գնահատականի. ՄԻՊ
Պետք է մեկտեղել ջանքերն՝ ամենօրյա աշխատանքով Հայաստանում այնպիսի միջավայրի ձևավորման նպատակով, որտեղ խոշտանգումներն ու վատ վերաբերմունքի այլ ձևերը բացառված կլինեն։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ իր ուղերձում: «Հունիսի 26-ին նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված` Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը: Կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակով Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն ուղղված է ...
Կարդալ ավելին »Խնամքի կարիք ունեցող ՀՀ քաղաքացին Չելյաբինսկից տեղափոխվել է Հայաստան և ՄԻՊ-ի աջակցությամբ բուժօգնություն ստացել
Բուժօգնության և խնամքի կարիք ունեցող ՀՀ քաղաքացին Չելյաբինսկից տեղափոխվել է Հայաստան, Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ անցել է անհրաժեշտ բժշկական հետազոտություններ և ստացել համապատասխան բուժօգնություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից: «Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզի Մարդու իրավունքների հանձնակատար Յուլիա Սուդորենկոն դիմել է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ հայտնելով, որ քաղաքային բժշկական հաստատություններից մեկում բուժում ստացող Հայաստանի Հանրապետության ...
Կարդալ ավելին »Պահպանել համակեցության կանոնները․ՄԻՊ-ը շարունակում է բողոքներ ստանալ բարձր երաժշտության, շինարարական աղմուկի վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին շարունակվում են ներկայացվել բազմաթիվ բողոքներ՝ ՀՀ տարբեր բնակավայրերում, հատկապես՝ մայրաքաղաքում տեղակայված հանրային սննդի, զվարճանքի և ժամանցի կետերից հնչող բարձր երաժշտության, ինչպես նաև աղմուկով ուղեկցվող շինարարական աշխատանքների վերաբերյալ: Պաշտպանն անընդունելի է համարում աղմուկի միջազգային չափանիշներին չհամապատասխանող անթույլատրելի մակարդակը, հատկապես ուշ երեկոյան և գիշերային ժամերին: Պաշտպանն ընդգծում է, որ խիստ կարևոր է պահպանել համակեցության կանոնները, իսկ այս ...
Կարդալ ավելին »Այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրն է․ ՄԻՊ ուղերձը
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Lրատվական համայնքի սիրելի´ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Այս օրը ևս մեկ առիթ է խոսելու Ձեր բարդ ու պատասխանատու աշխատանքի մասին, ընդգծելու Ձեր աշխատանքի կարևորությունը։ Զանգվածային լրատվության միջոցներն առանցքային դերակատարություն ունեն իրավունքի գերակայության արժեքներով առաջնորդվող ...
Կարդալ ավելին »ՄԻՊ-ի նկատմամբ գոհունակության ցուցանիշն աճել է 11%-ով
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ իրականացված ուսումնասիրության համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նկատմամբ գոհունակության ցուցանիշը 2023 թվականի դեկտեմբերին նույն տարվա մարտի համեմատ աճել է 11%-ով։ Այդ մասին տեղեկացնում է ՄԻՊ-ը: Այսպիսով, ըստ ուսումնասիրության՝ 2023 թվականի մարտին ՄԻՊ աշխատանքից գոհ է եղել հարցվածների 41 %-ը, իսկ դեկտեմբերին՝ արդեն 52 %-ը։ 2023 թվականի ապրիլի 12-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնելու ...
Կարդալ ավելին »ՄԻՊ-ը չափազանց մտահոգիչ և դատապարտելի է գնահատում բանակում արձանագրված մահվան դեպքերը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձավ վերջին օրերին զինված ուժերում արձանագրված մահվան դեպքերին։ Լրագրողների հետ զրույցում Մանասյանը նշեց, որ նշված դեպքերով Մարդու իրավունքների պաշտպանը մի քանի հայտարարություն է տարածել։ «Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ շատ կարևոր եմ համարում, որպեսզի պետությունը երկու ուղղությամբ պատշաճ և ամբողջական գործիքակազմ կիրառի։ Առաջինը՝ գործերի քննությունը պետք է պատշաճ մակարդակով իրականացվի, երկրորդը՝ պետությունը պետք է ունենա այդ ...
Կարդալ ավելին »ՄԻՊ-ը քննարկման ընթացակարգ է սկսել հրազենային վիրավորումից 2 զինծառայողի մահվան դեպքերի վերաբերյալ
Մահացու հրազենային վիրավորումով զինծառայողների մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է քննարկման ընթացակարգ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Միջադեպերից մեկով գրություններ են ուղարկվել Պաշտպանության նախարարություն և Գլխավոր դատախազություն: Մյուս դեպքով ևս ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ: «Պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ Զինված ուժերում նման դեպքերն անթույլատրելի են և խիստ մտահոգիչ: Չափազանց կարևոր ...
Կարդալ ավելին »