ԶՊՄԿ-ն հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների ստեղծած «ՍՈՐՍ» հիմնադրամի երկարամյա գլխավոր հովանավորն է։ Այս տարիներին տարեկան շուրջ 150 հաշմանդամություն ունեցող երեխա ստանում է անվճար շարունակական թերապիա և այլ ծառայություններ, 40 երեխա` անձնական օգնականի ծառայություն։ Անցյալ տարի մեր ընկերության աջակցությամբ «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցության հիմնադրամը մեկնարկել է ծրագիր, որի շնորհիվ Կապանի մանկական կենտրոնի հոգեբանի, լոգոպեդի և էրգոթերապիստի սենյակները համալրվել են անհրաժեշտ գույքով։ ...
Կարդալ ավելին »Tag Archives: հաշմանդամություն
Հայաստանում կիրականացվի հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանն ուղղված եռամյա ծրագիր
Երևանում տեղի ունեցավ «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի մեկնարկային միջոցառումը, որտեղ ներկայացվեցին ծրագրի նպատակները, նախատեսվող գործողությունները և ակնկալվող արդյունքները։ ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասման իր ելույթում նշեց, որ տվյալ բնագավառում Հայաստանի իշխանությունների և հասարակության հետ համագործակցությունն ամենահաջողվածներից է։ «Մենք Հայաստանում արդեն իրականացրել ենք մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց ...
Կարդալ ավելին »ՀՀ-ում կա մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող 8 521 մարդ
2023 թվականի տարեվերջի տվյալներով՝ ՀՀ-ում կա մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող 8 521 մարդ, որոնց թվում 2 720-ը կանայք են։ Տվյալներն ամփոփել է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ ՀՀ-ում հաշվետու ժամանակաշրջանում մանկուց հիվանդություն ունեցող 8 519 երեխա կա, որոնցից 2 719-ը աղջիկներ են։ Հաշմանդամություն ունեցող երեխաներն ունեն տարբեր հիվանդություններ։ Մասնավորապես, 2023-ի վերջի տվյալներով՝ 66-ն ունեն արյան շրջանառության համակարգի հիվանդություններ, որոնցից 22-ը աղջիկներ են։ Նորագոյացություններ ունեցող երեխաների թիվը ...
Կարդալ ավելին »Հանրային քննարկման է ներկայացվել Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագիրը
Հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավման, հաշմանդամության հիմքով խտրականության բացառման, բոլոր ոլորտներում նրանց լիարժեք և արդյունավետ մասնակցության ապահովման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագիրը։ Համալիր ծրագրում ամրագրված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու հնարավորությունների ընձեռնմանն ուղղված ...
Կարդալ ավելին »