Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի օգոստոս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 751 816, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 34 536-ով կամ 4.8%-ով:
Կարդալ ավելին »Tag Archives: եկամուտ
Վրաստանը զբոսաշրջությունից շուրջ 4.3 միլիարդ դոլար եկամուտ կստանա
Այս տարի Վրաստանը զբոսաշրջությունից 4.3 միլիարդ դոլար եկամուտ կստանա: Այս մասին են վկայում Galt and Taggart Weekly Review-ի տվյալները: «Մեր գնահատմամբ՝ ընթացիկ տարվա օգոստոսին զբոսաշրջությունից եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 23.5%-ով և կազմել 670 միլիոն ԱՄՆ դոլար: Ընդհանուր առմամբ, 2024-ի հունվար-օգոստոս ժամանակահատվածում զբոսաշրջության եկամուտները մենք գնահատում ենք 3.2 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչն իրենից ներկայացնում է տարեկան 11.8% աճ»: Ընկերությունը կանխատեսում ...
Կարդալ ավելին »ՌԴ-ի դաշնային բյուջեն ստացել է 7.6 տրիլիոն ռուբլի նավթագազային եկամուտ
Ռուսաստանի Դաշնության դաշնային բյուջեն ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսների համար ստացել է 7.6 տրիլիոն ռուբլի նավթագազային եկամուտ, ինչը 56.2%-ով գերազանցում է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Սա հիմնականում պայմանավորված է ռուսական նավթի գների աճով: «Նավթից և գազից ստացվող եկամուտները աճել են և առաջիկա ամիսներին, սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսման պարամետրերի համաձայն, կգերազանցեն հիմնական ցուցանիշները»,- ասված է ՌԴ ֆինանսների նախարարության զեկույցում: Ֆինանսների նախարարությունը նաև ...
Կարդալ ավելին »Թերակատարվել են պետական բյուջեի թե՛ եկամուտները, թե՛ ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2024թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Այսպես՝ ՀՀ տնտեսության վրա ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ի հայտ եկած արտածին բարենպաստ գործոնների շնորհիվ 2024թ. առաջին կիսամյակում գրանցվել է տնտեսական ակտիվության 10.4% ցուցանիշ։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ տնտեսական աճի առումով ՀՀ-ում վիճակը բավական բարենպաստ է, սակայն փոքր-ինչ խորքային ուսումնասիրության դեպքում բացահայտվում են տնտեսությունում ինչպես փաստացի առկա, այնպես ...
Կարդալ ավելին »Պետական բյուջեն՝ ըստ հարկատեսակների
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հունիսին ՀՀ պետական բյուջեի 1,243,715.7 մլն դրամ եկամուտների 95.5%-ը կամ 1,187,638.4 մլն դրամը գոյացել է հարկերից ու տուրքերից։ Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա. ԱԱՀ ծավալները 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 4.99%-ով և կազմել՝ 328,732.70 մլն ՀՀ դրամ։ Ակցիզային հարկի ծավալներն նվազել են 9.75%-ով և կազմել՝ 55,501.90 մլն ՀՀ դրամ։ Շահութահարկի ծավալներն աճել են 4.36%-ով և կազմել՝ 245,915.10 մլն ՀՀ դրամ։ Պետական տուրքի ծավալները աճել են 17.38%-ով ...
Կարդալ ավելին »ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 1,244 մլրդ դրամ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 1,244 մլրդ դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 82․6 մլրդ դրամով կամ 7.1%-ով։ Միևնույն ժամանակ, պետբյուջերի ծախսերը կազմել են 1,233 մլրդ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 20․1%-ով կամ 206․3 մլրդ դրամով։ Ինչ վերաբերում է հավելուրդին, ապա այն նվազել է 123․7 մլրդ դրամով ...
Կարդալ ավելին »Վրաստանը զբոսաշրջությունից 1․91 միլիարդ դոլար եկամուտ է ստացել
Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 1 միլիարդ 91 միլիոն դոլար եկամուտ, ինչը 8%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 2019 թվականի տվյալների համեմատ՝ նախահամաճարակային աճը կազմել է 24%: Ազգային բանկը հրապարակել է միջազգային ճանապարհորդություններից ստացված եկամուտների տվյալները: Երկրորդ եռամսյակում Վրաստանը ամենաշատ եկամուտը ստացել է Ռուսաստանից՝ 209 միլիոն դոլար: Ընդհանուր առմամբ 138 միլիոն դոլար է ստացվել ԵՄ ...
Կարդալ ավելին »Աշխարհում միջազգային առևտրից ամենամեծ եկամուտը ստացել է Չինաստանը
Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2023 թվականին արտահանման ծավալներով աշխարհում ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Չինաստանը։ Նախորդ տարի այդ երկրի առևտրային պրոֆիցիտը (արտահանման դրական տարբերությունը ներկրման նկատմամբ) կազմել է 594 միլիարդ դոլար։ Այդ ցուցանիշով երկրորդ տեղում է Գերմանիան (245.3 մլրդ), որին հաջորդում է Իռլանդիան (178 մլրդ)։ Առաջին տասնյակն ամբողջացնում են Սինգապուրը (155 մլրդ), Շվեյցարիան (131 մլրդ), Սաուդյան Արաբիան (127 մլրդ), Ռուսաստանը (121 մլրդ), ...
Կարդալ ավելին »ՌԴ նավթագազային եկամուտներն աճել են 68.5%-ով
Ռուսաստանի դաշնային բյուջեի՝ նավթից և գազից ստացված եկամուտները հունվար-հունիսին աճել են 68.5%-ով՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ մինչև 5.7 տրիլիոն ռուբլի: Այս մասին հայտնում է ՌԴ Ֆինանսների նախարարությունը: «Նավթից և գազից ստացված եկամուտները կազմել են 5698 միլիարդ ռուբլի՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները՝ հիմնականում ռուսական նավթի գների աճի հաշվին: Սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսման պարամետրերի համաձայն՝ առաջիկա ամիսներին ակնկալվում է, որ ...
Կարդալ ավելին »Պետբյուջեի եկամուտները կազմել են 1,029 մլրդ դրամ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 1,029 մլրդ դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 73.8 մլրդ դրամով կամ 7.7%-ով։ Միևնույն ժամանակ, պետբյուջերի ծախսերը կազմել են 1․029 մլրդ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 20․4%-ով կամ 174․6 մլրդ դրամով։ Ինչ վերաբերում է պակասուրդին, ապա այն նվազել է 100․66 մլրդ դրամով ...
Կարդալ ավելին »