Պետական բյուջեն՝ ըստ հարկատեսակների

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հունիսին ՀՀ պետական բյուջեի 1,243,715.7 մլն դրամ եկամուտների 95.5%-ը կամ 1,187,638.4 մլն դրամը գոյացել է հարկերից ու տուրքերից։

Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա.

ԱԱՀ ծավալները 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 4.99%-ով և կազմել՝ 328,732.70 մլն ՀՀ դրամ։

Ակցիզային հարկի ծավալներն նվազել են 9.75%-ով և կազմել՝ 55,501.90 մլն ՀՀ դրամ։

Շահութահարկի ծավալներն աճել են 4.36%-ով և կազմել՝ 245,915.10 մլն ՀՀ դրամ։

Պետական տուրքի ծավալները աճել են 17.38%-ով և կազմել՝ 33,079.80 մլն ՀՀ դրամ։

Մաքսատուրքի ծավալներն աճել են 1.87%-ով և կազմել՝ 36,093.90 մլն ՀՀ դրամ։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալները աճել են 116.33%-ով և կազմել՝ 49,612.60 մլն ՀՀ դրամ։

Շրջանառության հարկի ծավալներն աճել են 16.57%-ով և կազմել՝ 28,344.20 մլն ՀՀ դրամ։

Եկամտային հարկի ծավալներն աճել են 18.64%-ով և կազմել՝ 320,582.90 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական վճարումների ծավալներն աճել են 15.94%-ով և կազմել՝ 50,708.80 մլն ՀՀ դրամ։

Այլ հարկերի ծավալներն աճել են 8.53%-ով և կազմել՝ 39,077.70 մլն ՀՀ դրամ։

Հարկերի անցումային գերավճարների ցուցանիշը կազմել է -11.2 մլն ՀՀ դրամ։

Պետական բյուջեի եկամուտներն ըստ հարկատեսակների. 2024թ. հունվար-հունիս
Պետական բյուջեի եկամուտներն ըստ հարկատեսակների. 2024թ. հունվար-հունիս
ajax-loader