Այսօրվանից՝ հուլիսի 8-ից Պարոնյան–Պռոշյան–Դեմիրճյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգով: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Կարդալ ավելին »Tag Archives: երթևեկություն
Երևանում մի շարք փողոցներում ապրիլի 23-24-ին երթևեկությունը կսահմանափակվի
Երևանում մի շարք փողոցներում ապրիլի 23-24-ին կսահմանափակվի երթևեկությունը: Այդ մասին հայտարարություն է ռարածել ՀՀ ոստիկանությունը, մանրամասնելով, որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 23-ին ժամը 18։30-ից սկսած կսահմանափակվի տրանսպորտային միջոցների մուտքը Երևանի Հանրապետության հրապարակ՝ բոլոր ուղղություններով։ ժամը 19։00-ից սկսած տրանսպորտային միջոցների երթևեկության համար հաջորդաբար երկկողմանի փակ կլինեն Ամիրյան փողոցը, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներն ու Կիևյան փողոցը։ ...
Կարդալ ավելին »Վրաստանում սահմանափակվել է մեծ բեռնատարների երթևեկությունը Հայաստանի հետ սահմանին՝ բքի պատճառով
Վրաստանում բքի եւ Փարավանի լեռնանցքում ցածր տեսանելիության պատճառով Հայաստանի սահմանին բեռնատարների տեղաշարժի սահմանափակում է մտցվել։ Այս մասին հայտնել է Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը։ Գերատեսչությունից հայտնել են, որ սահմանափակումներ են գործում Կոդա-Փարծխիս-Մանգլիս-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110-րդ կիլոմետր (Փարավանի լեռնանցք) ճանապարհահատվածում։ Ախալքալաք-Կարծախ եւ Ախալցխա-Նինոծմինդա հատվածներում նույնպես ժամանակավորապես սահմանափակվում է կցորդիչով եւ կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Տրանսպորտի այլ տեսակների երթեւեկությունն ազատ է։
Կարդալ ավելին »Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Պրոսպեկտ մոլ – Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա՝ Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Պրոսպեկտ մոլ – Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար ...
Կարդալ ավելին »Աճառյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Հոկտեմբերի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աճառյան փողոցում: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մասնավորապես, Աճառյան փողոց հ.32 հասցեից մինչև Աճառյան- Բաբաջանյան փողոցների խաչմերուկ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Ինչպես նաև Աճառյան փողոց հ.33/6 հասցեից մինչև Աճառյան փողոց – Աճառյան 1-ին փակուղի խաչմերուկ նույնպես կարգելվի մեքենաների կանգառը:
Կարդալ ավելին »Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված` օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 6-ը կդադարեցվի երթևեկությունը Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային հանգույց-/Մ-1/ ավտոճանապարհի` Հրազդան գետի վրայի կամրջով (Նոր Հաճնի կամուրջ)։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից, ընդգծելով, որ մինչև հոկտեմբերի 6-ն առանց կցորդի ավտոմոբիլները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ կցորդով ավտոմոբիլները՝ Տ-6-54, /Հ-5/-Կարենիս-Չարենցավան-/Հ-1/ և Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհներով։
Կարդալ ավելին »Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը
ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։ Մասնավորապես փակ կլինի ...
Կարդալ ավելին »Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին ժամը 19:00-ից կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում։ Ինչպես տեղեկանում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, մասնավորապես, մասնակի կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Օրբելու և Կիևյան փողոցներում։ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին ժամը ...
Կարդալ ավելին »Երևանի չորս խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
ՀՀ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով փետրվարի 12-ից Սահակ Պարթև-Սիլիկյան 4-րդ, Նելսոն Ստեփանյան-Մոլդովական, Բագրևանդի-Նվեր Սաֆարյան և Անդրանիկի-Սվաճյան փողոցների խաչմերուկներում երթևեկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով: Այդ մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։
Կարդալ ավելին »Պուշկինի թունելի երթևեկությունը գիշերային ժամերին կդադարեցվի
Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի (Պուշկինի թունել) հիմնանորոգման նախագծային աշխատանքներով պայմանավորված՝ մինչև հոկտեմբերի 10-ը ժամը 22:00-06:00-ը դադարեցվելու է ճանապարհային երթևեկությունը։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից՝ պատճառվող անհարմարության համար հայցելով երթևեկության մասնակիցների ներողամտությունը։
Կարդալ ավելին »