Tag Archives: պատասխանատվություն

Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ կատարած 184 անձ զղջալու հիմքով ազատվել է քրեական պատասխանատվությունից

Գործուն զղջալու հիմքով ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարած 184 անձ  ազատվել է քրեական պատասխանատվությունից։ Այդ մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից՝ պատասխանելով հարցին, թե գործուն զղջալու հիմքով ծանր և առանձնապես ծանր հանցագործություն կատարած քանի՞ անձ է ազատվել քրեական պատասխանատվությունից՝ համապատասխան օրենքի ընդունումից ի վեր։  «Հայտնում ենք, որ ծանր և/կամ առանձնապես ծանր հանցագործությունների կատարման համար քրեական պատասխանատվությունից գործուն զղջալու հիմքով ազատվել է 184 ...

Կարդալ ավելին »

Վարչական պատասխանատվություն կսահմանվի զինվորական համազգեստի ապօրինի կրման համար. ՀՀ պաշտպանության փոխնախարար

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սահակյանն ԱԺ ապրիլի 12-ի նիստում ներկայացրել է «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները: Օրենսդրական փոփոխություններով սահմանվում են վարժական հավաքների եւ զորահավաքային զինվորական ծառայության զորակոչված զիծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքների եւ կարգապահական տույժերի տեսակները, լրացվում է կարգապահական տույժի տեսակ՝ ամսական պաշտոնային դրույքաչափի ...

Կարդալ ավելին »

ՊՆ-ն վարչական պատասխանատվության կենթարկի զինվորական համազգեստն ապօրինի կրող անձանց

Պաշտպանության նախարարությունը վարչական պատասխանատվություն է նախատեսում զինվորական համազգեստը ապօրինի կրող անձանց համար։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։  Նրա խոսքով՝ նման խախտումների նկատմամբ վերահսկողությունը առաջարկվում է վերապահել ռազմական ոստիկանությանը։ Նշվում է, որ զինծառայողների համար սահմանված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող ...

Կարդալ ավելին »
ajax-loader