Tag Archives: հումանիտար

Արցախում հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատանում է․ Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն ամբողջությամբ արգելափակելու հետևանքով Արցախում հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատանում է։ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Ստեփանակերտի ամենամեծ սուպերմարկետից տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ սուպերմարկետն ամբողջությամբ դատարկ է։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների բացակայությունը տառապանքներ է պատճառում 120 հազար մարդու, այդ ...

Կարդալ ավելին »

Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը վատթարանում է․ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել 7 ամիս շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ։  Ստորև ներկայացնում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունը․ «Արդեն 7 ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է ապօրինաբար արգելափակված լինել Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այս ամիսների ընթացքում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ծավալված բոլոր գործողությունները՝ ...

Կարդալ ավելին »

Արցախում հումանիտար իրավիճակը սրվել է, պաշարները սպառվում են. Անահիտ Ավանեսյան

Բոլոր խողովակներով անում ենք հնարավորինս, որպեսզի այս իրավիճակը ժամ առաջ հանգուցալուծվի, և վերականգնվի բնականոն տեղաշարժը թե՛ ապրանքների, թե՛ մարդկանց, թե՛ դեղամիջոցների համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամին: «Իհարկե, հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ սրվում է, որովհետև պաշարները սպառվում են: Աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, տեղական իշխանությունները, ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանն արգելել է բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով

Հակարիի կամրջի մոտ հունիսի 15-ին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից: Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։  «Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: Բացի դրանից, ...

Կարդալ ավելին »

ՀՀ դեսպանը Թունիսի խորհրդարանի նախագահին ներկայացրել է ԼՂ հումանիտար իճակը

Աշխատանքային այցով Թունիսում գտնվող Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը մարտի 31-ին հանդիպում է ունեցել Ժողովրդական ժողովի նախագահ Իբրահիմ Բուդերբալայի հետ։ Հանդիպման սկզբում դեսպան Փոլադյանը շնորհավորել է Թունիսի խորհրդարանի նորընտիր նախագահին պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ միաժամանակ փոխանցելով ՀՀ ԱԺ նախագահի՝ թունիսցի պաշտոնակցին հասցեագրված շնորհավորական ուղերձը։ Ժողովրդական ժողովի նախագահը, շնորհակալություն հայտնելով հայկական կողմի շնորհավորանքների համար, կարևորել է Թունիսի ...

Կարդալ ավելին »
ajax-loader