Հումանիտար աշխատողների սպանություններն անցյալ տարի մոտ մեկ երրորդով աճել են՝ հասնելով գրեթե 400-ի, ինչը 1997 թվականից ի վեր գրանցված «ամենամահացու տարին» է։ Ինչպես փոխանցում է «Reuters»-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Թոմ Ֆլետչերը՝ հավելելով, որ ՄԱԿ-ի և այլ տվյալների համաձայն՝ Գազայում հակամարտությունը շարունակում է բարձր մակարդակի հասցնել մարդասիրական անձնակազմի մահացության մակարդակը նաև 2025 թվականին։ Նրա ...
Կարդալ ավելին »Tag Archives: հումանիտար
Հայաստանը 49 միլիոն դրամի հումանիտար օգնություն կտրամադրի Սիրիային
ՀՀ կառավարությունն ապրիլի 23-ի նիստում ընդունեց որոշման նախագիծ, որով Սիրիայի սոցիալ-տնտեսական ծանր վիճակում հայտնված բնակչությանը կտրամադրվի մարդասիրական օգնություն։ Ննախագծի համաձայն՝ կառավարությունը կտրամադրի 49 մլն դրամ՝ օգնության միջոցառումները կազմակերպելու նպատակով։ Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ աջակցության կարիքը պայմանավորված է Սիրիայում ընթացող իրադարձություններով, որոնք մեծ թվով մարդկանց զրկել են կենսական անհրաժեշտ միջոցներից։ Հայկական կողմից ցուցաբերվող օգնությունը ներառելու է առաջին անհրաժեշտության ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանվածների հումանիտար և սոցիալական աջակցությունը կազմել է մոտ 39 մլրդ դրամ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության հարցերը 2023 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության դժվարին մարտահրավերներից են։ Այդ մասին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը խորհրդարանում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացմանը: «Այս ուղղությամբ ֆինանսական հատկացումները եղել են 2023 թվականի պետական բյուջեի կարևոր հարցերից մեկը։ Բռնի տեղահանվածների հետ կապված հումանիտար և սոցիալական խնդիրների կարգավորման նպատակով ծախսերի հանրագումարը կազմել է շուրջ ...
Կարդալ ավելին »Համահայկական Հիմնադրամը մոտ 200 տոննա հումանիտար աջակցություն է բաշխել մի շարք մարզերում տեղակայված բռնի տեղահանվածների ընտանիքներին
Համահայկական Հիմնադրամը մի շարք ընկերությունների հետ համագործակցության արդյունքում սեպտեմբերի 21-ից առ այսօր շուրջ 200 տոննա հումանիտար աջակցություն է բաշխել մի շարք մարզերում տեղակայված կարիքավոր ընտանիքներին։ Աջակցությունն իր մեջ ներառել է սննդի և հիգիենայի պարագաների փաթեթներ, տաք հագուստ, մահճակալներ, անկողնային պարագաներ, ծածկոցներ, տաքացուցիչներ և այլն։ Ինչպես տեղեկանում ենք Հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, տեղահանված ընտանիքների շրջանում թիրախային խմբերի ընտրությունը կատարվել է հետևյալ չափանիշների հիման ...
Կարդալ ավելին »Եգիպտոսն ակտիվ բանակցություններ է վարում Գազայում հումանիտար հրադադարի հասնելու համար
Եգիպտոսն ակտիվ բանակցություններ է վարում Գազայի հատվածում հումանիտար հրադադարի հասնելու համար՝ գերիների և ձերբակալվածների փոխանակման նպատակով։ Այդ մասին հայտնում է եգիպտական «Al-Qahera News» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին: «Եգիպտոսն ինտենսիվացրել է շփումները Գազայի հատվածում հումանիտար հրադադարի հասնելու համար», – նշել են աղբյուրները:
Կարդալ ավելին »ԱՄՆ-ն և Եգիպտոսը համաձայնության են հասել դեպի Գազայի հատված հումանիտար մատակարարումներ սկսելու շուրջ
ԱՄՆ-ն և Եգիպտոսը համաձայնության են հասել Գազա հումանիտար օգնության մատակարարման շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ Գազայի և Եգիպտոսի սահմանային «Ռաֆահ» անցակետով շուրջ 20 բեռնատար կմտնի Գազայի հատված։ Համաձայնությունը ձեռք է բերվել Եգիպտոսի նախագահի Աբդել Ֆաթթահ ալ-Սիսի հետ Ջո Բայդենի զրույցից հետո։ Իսրայել այցից հետո Գերմանիայի «Ռամշտայն» ավիաբազայում լրագրողների հետ զրույցում Ջո Բայդենը նշել է, որ ...
Կարդալ ավելին »Շվեդիան ԼՂ հումանիտար կարիքների համար հատկացրել է ավելի քան 1,3 մլն ԱՄՆ դոլար
Շվեդիան 15 միլիոն շվեդական կրոն (ավելի քան 1,3 մլն ԱՄՆ դոլար) է հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ հոգալու Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար կարիքները։ Այդ մասին X սոցիալական ցանցում հայտնել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը։ «Շվեդիան Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) միջոցով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին է հատկացրել 15 մլն շվեդական կրոն՝ հոգալու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքները՝ այդ թվում ...
Կարդալ ավելին »Չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն ԼՂ. վարչապետ
Որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ սեպտեմբերի 22-ին հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն Լեռնային Ղարաբաղ: Այդ մասին սեպտեմբերի 22-ի կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ԼՂ-ում ստեղծված իրադրությանը: «Որոշակի հույսեր կան հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ: Չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն Լեռնային Ղարաբաղ»,-ասաց վարչապետը: Վարչապետի խոսքով՝ այս պահի իրագործման համար կան որոշակի ...
Կարդալ ավելին »Ռուսաստանի ուղարկած հումանիտար օգնությամբ բեռնատարը Ստեփանակերտում է
Ռուսաստանի Դաշնության կողմից Արցախի Հանրապետություն ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենան Ակնա- Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։ Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի խոսքով՝ «Տանկ» հուշակոթողի մոտ հավաքված մտահոգ քաղաքացիները սկզբում ընդվզել են, չեն թույլատրել ավտոմեքենայի մուտքն Արցախ, այնուհետև համաձայնության են եկել, որից հետո Ռուսաստանի Դաշնության Կարմիր խաչի բեռնատարը ոստիկանության ուղեկցությամբ հասել է մայրաքաղաք Ստեփանակերտ։
Կարդալ ավելին »Արցախին հատկացված հումանիտար օգնությունը մեկ շաբաթ է՝ չի մոտենում իր վերջնակետին
Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար փակ պահել Լաչինի միջանցքը և թույլ չի տալիս, որպեսզի Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացված հումանիտար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, որտեղ հումանիտար լուրջ ճգնաժամ է՝ Ադրբեջանի կողմից միջանցքի ամբողջական արգելափակման հետևանքով։ Լրագրողների հետ զրույցում Հայաստանի փոխվարչապետի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում ձևավորված աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը նշեց, որ հուլիսի 26ից մինչ օրս հումանիտար ուղեբեռն տեղից չի շարժվել և որևէ կերպ չի մոտեցել իր վերջնանպատակին: «Ցավով պետք է արձանագրեմ, որ հումանիտար ուղեբեռն արդեն վեցերորդ օրն է որևէ կերպ չի մոտեցել իր վերջնանպատակին: Դրա նպատակը բարդ հումանիտար իրավիճակում գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավիճակը որևէ կերպ մեղմելն է: Լեռնային Ղարաբաղում այս օրերին մենք ականատես ենք լինում, թե ժողովուրդն ինչ զրկանքների միջով է անցնում՝ պայմանավորված գրեթե 8 ամիս տևող ճգնաժամով: Ականատես ենք լինում նաև հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, տարեցների, հղի կանանց, տարբեր քրոնիկ հիվանդություններով տառապող և հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված տարբեր միջադեպերի, որոնք ուղիղ հետևանք են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինբաբար փակման: Մինչդեռ այս բեռնատարներում գտնվող սնունդը, առաջին անհարաժեշտության իրերը, դեղորայքը կարող են կյանքեր փրկել կամ առնվազն մեղմել այն իրավիճակը, որն այժմ տիրում է Լեռնային Ղարաբաղում»,- նշեց նա: Սարգսյանը հույս հայտնեց, որ մարդասիրական նախաձեռնությունը կհասնի իր վերջնանպատակին և հումանիտար ուղեբեռներն օր առաջ կտեղափոխվեն Լեռնային Ղարաբաղ:
Կարդալ ավելին »